1988 թ-ի այս օրը Սպիտակում տեղական ժամանակով 11։41-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ` 10 բալ ուժգնությամբ: ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը ընդգրկած երկշաշարժի արդյունքում, տուժել է 21 քաղաք եւ շրջկենտրոն, 342 գյուղ։ Անօթեւան է մնացել 51 հազար մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազար մարդ, զոհերի թիվը կազմել է 25 հազար։ Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում` 4 հազար։ Այսօր 23 տարի անց` աղետի գոտում դեռ շատ բան է հիշեցնում 88-ի երկրաշարժը: Անօթեւան մնացած ընտանիքների զգալի մասը դեռ շարունակում է կիսախոնավ ու ցուրտ տնակներում ապրել` հավատով, որ մի օր իրենց բնակարանային խնդիրը կլուծվի:
«Տեղեկատու Վանաձոր»-ը ցավակցում է երկրաշարժի զոհերի հարազատներին, եւ մաղթում նրանց ուժ եւ կորով: Թող նման ողբերգություններ հայ ժ
... Մանրամասն »
Դիտում: 977 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 07.12.2011
Այսօր նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: 1945 թվականի հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Պատմական այս համաժողովը հրավիրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձեւավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Առաջին անգամ այս համաժողովին հավաքվել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգությունների երիտասարդների։ Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության օր:
Այս օրը նշվում է որպես երիտասարդների համախմբվածության եւ համերաշխության տոն՝ եւս մեկ անգամ հիշեցնելով երիտասարդների ուժի եւ նրանց՝ ապագան կառուցելու մեծ ցանկության մասին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է երիտասարդներին
... Մանրամասն »
Դիտում: 995 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 10.11.2011
Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է: «Տեղեկատու Վանաձոր»-ը շնորհավորում է բոլոր գրադարանավարներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ եւ մաղթում բարեկացիկ եւ առողջ կյանք:
«Տոն»-ի կապակցությամբ Հայաստանի ողջ տարածքում հոկտեմբերի 7-ին անցկացվում է գրադարանային երեկո՝ «Հանդիպման վայրը գրադարան» խորագրով եւ գրադարանները աշխատելու են մինչեւ ուշ երեկո/ ժամը 22:00/ :
2004թ-ից կառավարության որոշմամաբ ՀՀ-ում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես գրադարանավարի օր: Այդ առթիվ ՀՀ քաղաքային եւ մարզային իշխանությունների նախաձեռնությամբ հանրապետության գրեթե բոլոր գրադարաններում կազմակերպվում են օրվա
... Մանրամասն »
Դիտում: 1657 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 06.10.2011
«Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է բոլոր ուսուցիչներին մասնագիտական օրվա կապակցությամբ եւ մաղթում նորանոր հաջողություններ կյանքում եւ աշխատանքի մեջ: Թող Ձեր աշակերտների լավ գնահատականը լինի Ձեր ամենամեծ ՆՎԵՐ-ը տոնի կապակցությամբ:
Հոկտեմբերի 5, 2011
Այսօր Ուսուցչի տոնն է, որ նշվում է ողջ աշխարհում: Հոկտեմբերի 5-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է սահմանվել 1994 թվականին։1966թ. այդ օրն էր Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում, ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: ... Մանրամասն »
Դիտում: 4332 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 05.10.2011
Թող միշտ ծաղկուն լինի մեր Սիրո, Հույսի, Հավատի տուն Վանաձորը
1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
Սիրելի վանաձորցիներ, այսօր Վանաձորի օրն է, մեր հարազատ քաղաքի օրը: Քաղաք, որի բարօրությանն եմ նվիրել կյանքիս շուրջ 12 տարիները, 1999-ին իմ քաղաքի բնակիչները վստահեցին և իրենց քվեն տվեցին ինձ: Դա չափազանց պարտավորեցնող էր ինձ համար, և ես, որպես համայնքի ղեկավար, աշխատեցի ջանք ու եռանդ չխնայել` նվիրվելու իմ համայնքին: Այդ տարիների ընթացքում մենք միասին կարողացանք կառուցել, լուսավորել ու ծաղկեցնել հարազատ Վանաձորը:
2000 թվականին իմ նախաձեռնությամբ, համայնքի ավագանու հավանությամբ, հիմնվեց ՙՎանաձորի օր՚ տոնը: Արդեն 11 տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է այդ տոնը, որ սիրելի է դարձել բոլոր վանաձորց
... Մանրամասն »
Դիտում: 1350 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 30.09.2011
Սեպտեմբերի 26-ը Լեզուների եվրոպական օրն է: Եվրոպական երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում այսօր կազմակերպվելու են օրվան նվիրված միջոցառումներ: ԵՊԼՀ-ում կկայանա «Օտար լեզուների ուսուցման օպտիմալացումը բազմալեզվության պայմաններում» թեմայով գիտաժողով:
Սեպտեմբերի 27-ին ԵՊԼՀ գրադարանի դահլիճում Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը կազմակերպում է Լեզուների եվրոպական օրվան նվիրված «Մենք հարուստ ենք լեզուներով» թեմայով գիտաժողով:
... Մանրամասն »
Դիտում: 1022 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 26.09.2011
Այսօր Հայաստանի անկախության տոնն է: Մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: «Տեղեկատու Վանաձոր»-ը ի սրտե Շնորհավորում է ողջ հայ ժողովրդին ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ-ի կապակցությամբ, ցանկանում, որ Հայաստանը դառնա բարգավաճ, հզոր երկիր եւ տոնի իր անկախության 2011-ամյակը:
Դիտում: 1717 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 21.09.2011
Սեպտեմբերի 18-21-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում
կկազմակերպվի պետպատվերով հրատարակված, այդ թվում` գեղարվեստական,
ալբոմային, մանկական, հանրամատչելի գրականության ցուցահանդես-վաճառք:
Ցուցահանդեսի նպատակն է մարզում ընթերցանության քարոզչությունը, գրքի
տարածումը, նաև վաճառքի կազմակերպումը:
Ցուցահանդես-վաճառքը կանցկացվի Վանաձորի մարզային գրադարանում, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:... Մանրամասն »
Դիտում: 1084 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 12.09.2011
Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է:
Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի:
Ըստ Գրիգոր Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»:
«Տեղեկատու Վանաձոր»-ը հիշեցնում է, որ 2011 թվականին «Խաչվերաց»-ի տոնը նշվում է սեպտեմբերի 11-ին, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 12-ը մեռելոց /ոչ աշխատանքային օր/, սեպտեմբերի 12-ի փոխարեն աշխատանքային օր է նշանակվել սեպտեմբերի 17-ը:
... Մանրամասն »
Դիտում: 1639 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 07.09.2011