1966 թվականից ի վեր ողջ աշխարհում հուլիսի 20-ը նշում են որպես շախմատի միջազգային օր (International Chess Day): Տոնն անցկացվում է շախմատի համաշխարհային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի (World Chess Federation, FIDE) որոշմամբ, քանի որ հենց այդ օրը` 1924 թ. հիմնադրվել է այդ կազմակերպությունը:
Այս օրը ՖԻԴԵ-ի հովանավորությամբ անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ եւ մրցումներ, անգամ կալանավայրերում: ...
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նինբոյում անցկացվող թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները խաղացին ոչ ոքի` 2:2 հաշվով: Բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:
Հայաստանը 9 տուրում վաստակեց 14 միավոր եւ 2 միավորով առաջ անցավ Ուկրաինայից: Հայաստանը 1997-ին, 2001-ին եւ 2005-ին դարձել էր աշխարհի առ...