ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 25.04.2024, 11:48
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 30 » Հոկտեմբերի 1- ՎԱՆԱՁՈՐԻ ՕՐ - 2011 թվական
16:26
Հոկտեմբերի 1- ՎԱՆԱՁՈՐԻ ՕՐ - 2011 թվական

Թող միշտ ծաղկուն լինի մեր Սիրո, Հույսի, Հավատի տուն Վանաձորը
1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ

Սիրելի վանաձորցիներ, այսօր Վանաձորի օրն է, մեր հարազատ քաղաքի օրը: Քաղաք, որի բարօրությանն եմ նվիրել կյանքիս շուրջ 12 տարիները, 1999-ին իմ քաղաքի բնակիչները վստահեցին և իրենց քվեն տվեցին ինձ: Դա չափազանց պարտավորեցնող էր ինձ համար, և ես, որպես համայնքի ղեկավար, աշխատեցի ջանք ու եռանդ չխնայել` նվիրվելու իմ համայնքին: Այդ տարիների ընթացքում մենք միասին կարողացանք կառուցել, լուսավորել ու ծաղկեցնել հարազատ Վանաձորը:

2000 թվականին իմ նախաձեռնությամբ, համայնքի ավագանու հավանությամբ, հիմնվեց ՙՎանաձորի օր՚ տոնը: Արդեն 11 տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է այդ տոնը, որ սիրելի է դարձել բոլոր վանաձորցիներիս համար:

Քաղաքի տոնը, ուրախության հետ, մեզ ստիպում է նաև ետ նայել, քննել անցած ճանապարհը: Այն ժամանակներն իրար կապող կամուրջ է: Ես հավատացած եմ, որ ինչպես քաղաքի իշխանությունները, այնպես էլ ամեն մի վանաձորցի կպահպանի այդ կամուրջը, որպեսզի աներեր մնա այն, և ժամանակների մեջ միշտ ծաղկուն լինի մեր Սիրո, Հույսի, Հավատի Տունը` Վանաձորը, իր ջերմ, հյուրընկալ, մարդասեր տանտերերով`ձեզնով, սիրելի վանաձորցիներ:

Հավատացած եմ`կանգնելու ենք մեր երկրի նախագահի կողքին և համատեղ` իշխանությունների ու ժողովրդի միասնական ջանքերով, շենացնելու ենք մեր երկիրը, միաժամանակ` հայրենի քաղաք Վանաձորը:

Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր:

Շնորհավո՛ր տոնդ, վանաձորցի՛:


ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Վանաձորի քաղաքապետ




2011թ. «Վանաձորի օր»  միջոցառման ծրագիր

1 հոկտեմբերի

ժամը 10.00-ից տոնական երաժշտություն

Հեծանվավազք Հայքի հրապարակից քաղաքի բոօլոր փողոցներով և հրապարակներով

ժամը 11.00-13.00 «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի ելույթը

ժամը 11.30 քաղաքի երիտասարդ ստեղծագործողների դեկորատիվ կիրառական արվեստի, գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես-
վաճառք
թատերական խմբերի ներկայացումներ, ասմունք, հեքիաթների ներկայացում, կավճանկար, զբոսանք:
Սպորտային ցուցադրական ելույթներ

ժամը 12.00-ից Երիտասարդական պուրակում (Դիմացի այգի) թիվ 1 և թիվ 3 մշակույթի տների հարակից տարածքներում, կերպարվեստի թանգարանի
տարածքում, քաղաքի բոլոր խաղահրապարակներում-թատերականացված համերգային ծրագրերի, սպորտային խաղեր, մրցույթներ ցուցադրական ելույթներ

ժամը 13.00-ից Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգում Հրանտ Մաթևոսյանի արձանի մոտ քաղաքի երիտասարդ գրողների, ասմունքողների ելույթ:

ժամը 14.00-ին Դուդուկի արձանի մոտ դուդուկահարների, ժող.երգիչների ելույթներ

ժամը 15.00-ին Հյուրերի դիմավորում քաղաքապետարանում

ժամը 15.30-ին Կերպարվեստի թանգարանում «Ստամբուլի հայ ճարտարապետները» ցուցահանդեսի բացում

ժամը 16.15-ից Այցելույթյուն թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն

ժամը 17.00-ից Հայքի հրապարակում տոնական համերգ

ժամը 18.00-ին հյուրասիրություն

ժամը 22.00-ին Հրավառություն


Դիտում: 1265 | Ավելացրեց: andy | Տեգեր: Վանաձորի օր, քաղաքապետ, Սամվել Դարբինյան, 2011, Vanadzor | Ռեյթինգ: 0.0/0
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Սեպտեմբեր 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 12
    Հյուրեր: 12
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.222.69.152

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024