Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է:
Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի:
Ըստ Գրիգոր Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»:
«Տեղեկատու Վանաձոր»-ը հիշեցնում է, որ 2011 թվականին «Խաչվերաց»-ի տոնը նշվում է սեպտեմբերի 11-ին, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 12-ը մեռելոց /ոչ աշխատանքային օր/, սեպտեմբերի 12-ի փոխարեն աշխատանքային օր է նշանակվել սեպտեմբերի 17-ը: ...
Այս տարի Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, կնշվի հուլիսի 31-ին: Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն տոնվում է Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Հարգելի ընթերցողներ: Հաշվի առնելով մեր ընթերցողների խնդրանքը, մենք ավելացրել ենք նոր նյութ տեղեկատու բաժնում՝ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՏՈՆԵՐ: Շուտով կտեղադրվի նաեւ պետական եւ մասնագիտական տոների ցանկը: