ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ - 2013
Օձի տարի 2013թվականը, որը ըստ արևելյան օրացույցի, սև ջրային օձի տարի է: Գեղեցիկ ապագայի մասին մտածելու ժամանակն է: Սա մեծ առիթ է, որպեսզի դուք փոխեք Ձեր կյանքը ՙնետում եք հին մաշկը՚, և սկսեք կյանքը նոր էջից: Սև ջրային օձը իմաստուն է և կշռադատված, ուստի այն մարդը, ով ծնվել է օձի տարում ունի բարձր իմաստություն և խոհեմություն, ունակ է, տաղանդավոր: Նա կարող է դառնալ աստվածաբան, ֆինանսիստ, փիլիսոփա և քաղաքական գործիչ: Օձի տարում ծնվածները սիրում են շքեղ ապրել, նաև գրքեր, երաժշտություն, նուրբ եւ գեղեցիկ սնունդ, թանկարժեք հագուստ:
Ինչպես դիմավորել 2013 թվականը
Ընդհանուր առմամբ օձն ունի հավասարակշռված և հանգիստ բնավորություն, հակված է նուրբ և հանգիստ ապրելակերպի: Նա չի սիրում նյարդային և աղմկոտ մթնոլորտ: Ավելին, նման բարի և ուրախ տոնին ամբողջովին դեն եք նետում բոլոր մութ մտքերը, մտահոգությունները, եւ փորձում ենք հանգստանալ: Հագուստից այս տարի պետք է նախապատվություն տալ մուգ կապույտ եւ սև զգեստներին: Կանայք կարող են հագնել մարմինը կիպ գրկող շորեր, իսկ տղամարդիկ կարող են կրել տարբեր նախշերով փայլուն փողկապներ: Անպայման կրեք կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, վճիտ ադամանդներ:
Աստղագուշակ ըստ տարիների
Առնետ - 2013թ.-ը հանգիստ տարի է Առնետների համար: Սա այն տարին է, երբ Առնետը կստանա իր անցած տարիների կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքը: Ցուլ- 2013թ.-ը կսկսվի աղմուկով:Կոչում, ուշադրություն ահա այն ամենը ինչի համար Ցուլն ապրում է: Այս հաջողությունները կշարունակվեն գրեթե ողջ տարվա ընթացքում: Վագր-2013թ.-ին վագրերը պետք է փորձեն ինչ-որ նոր բան մտցնել իրենց կյանքում: Հնարավոր են նոր առաջարկներ, ուղենիշներ, վառ երազանքներ, տեսակետներ, նոր նպատակներ նոր `2013թ.-ին: Կատու-2013թ.-ը խոստանում է Ձեզ համար լինել դրական և հաջողակ տարի: Այն նաև հաջողություն է խոստանում Ձեր նախաձեռնած գործերում: Հավանականությունը մեծ է,որ Կատուները եկող տարում կիրականացնեն իրենց բոլոր երազանքները: Վիշապ-2013թ.-ը լավի և վատի հավասարակշիռ ամբողջություն կլինի վիշապների համար:Կլինի էներգիայով լի, հավասարակշռված տարի:Երբեմն արկածներ որոնելու բուռն ցանկույուն կառաջանա: Օձ-Կփորձեք լինել ազնիվ, ճշտապահ և վստահելի` ընտանիքի անդամների և ընկերների հետ: Եթե ստեղծագործական աշխատանքով եք զբաղվում,մեծ հաջողություններ կունենաք այս տարում: Ձի-2013թ.-ը մեծ նվաճումների տարի կլինի Ձիերի համար: Կյանքում հանգիստ շրջան է սկսվում: Զգուշացեք, չնայած հաջողություններին կարող են լինել նաև հիասթափություններ և ձախողումներ: Այծ-2013թ.-ին սպասեք հրավերների: Հաճախ մասնակցեք ընկերական հավաքույթներին:Մարդկանց հետ փոխհարաբերություններում պետք է ջանք գործադրեք: Կապիկ-Տարին բավական հաջող է նոր գործ սկսելու համար: Անկասելի եռանդով և նվիրվածությամբ շատերը կզարմացնեն շրջապատողներին: Աքլոր-Ընտանեկան կյանքը կարող է անհանգստացնող հանգամանք հանդիսանալ: Այս տարի ընտանիքում կարող են տարաձայնություններ լինել: Շուն- Այս տարի կփորձեք ամենուր կարգուկանոն հաստատել, կգիտակցեք, որ միայն ցանկությունը բավարար է, որպեսզի հասնեք նպատակին: Տարին բարենպաստ է անձնական կյանքում: Վարազ-Նպատակակետը, դեպի որը վերջին ժամանակներս գնում էիք հաստատուն քայլերով, տարվա ընթացքում վերջապես տեսանելի կլինի :

ԱՅԾԵՂՋՈՒՅՐ – 21.12 – 19.01Քարը - նռնաքար, ռուբին, օնիքսՄետաղը - արճիճ, պողպատԲույսը - կապույտ` մոխրագույն երանգով, սպիտակ, սևԿենդանին – քարայծ, կրիաԹիվը - 3.5.7.8.14 Հաջող օրը - երեքշաբթի, շաբաթ
Աստղերը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հաջողություն են խոստանում գործարար ոլորտում: Եթե ԱՅԾԵՂՋՅՈՒՐԸ որոշել է փոխել աշխատանքը, ապա 2013 թվականը ամենահարմար ժամանակն է դրա համար: Բացի այդ, սա բարենպաստ ժամանակ է գործունեության ոլորտը փոխելու, ուսումնառություն սկսելու և առհասարակ մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար: Ժամանակն է ներդնելու դրամը սեփական անձի համար: Ինչ վերաբերում է առողջությանը, ապա 2013-ի աստղագուշակը խորհուրդ է տալիս ԱՅԾԵՂՋՅՈՒՐԻՆ ուշադրություն դարձնել գոտկատեղին, գլխին և կոկորդին: Խուսափեք մրսածության հիվանդություններից, դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ, աշխատեք չմրսել և խուսափեք միջանցիկ քամուց: Տարվա առաջին կեսին անձնական կյանքում հարաբերությունների բուռն զարգացումներ են սպասվում: Եթե արդեն ունեք ձեր երկրորդ կեսը, ապա 2013-ի աստղագուշակը խոստանում է, որ տարվա առաջին կեսին ձեզ ամուսնության առաջարկություն կանեն: Եթե դեռ ընտրյալ չունեք, ապա հենց 2013-ի առաջին կեսին է ձեզ ճակատագրական հանդիպում սպասում:
ՋՐՀՈՍ – 20.01 – 19.02 Քարը - ամետիստ, ցիրկոն, օպալՄետաղը - անագԲույսը – ձիթենի, նարգիզ, մանուշակԳույնը – ուլտրամանուշակագույն, փիրուզագույնԿենդանին - արծիվ, սիրամարգ, մեղուԹիվը – 1.4.11Հաջող օրերը – չորեքշաբթի, շաբաթ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին առեղծվածներով լի տարի է սպասում: ՋՐՀՈՍՆԵՐԸ պետք է պատրաստ լինեն բարդ որոշումներ կայացնելու, որոնցից շատ բան կախված կլինի նրանց կյանքում: Սակայն չարժե վախենալ, վերջին հաշվով ամեն ինչ շատ լավ կդասավորվի, գլխավորը` չնահանջել սեփական սկզբունքներից: 2013-ի աստղագուշակը հագեցած ու հետաքրքիր կյանք է խոստանում ՋՐՀՈՍՆԵՐԻՆ բոլոր 365 օրերին: Իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանալու, որ երբեմն նման դինամիկայից գլխապտույտ եք ունենալու: Բայց, ի վերջո, կհասկանաք, որ դա հենց այն է, ինչը երկար ժամանակ չէր բավականացնում ձեր կյանքում: Տարին հաջող կլինի կարիերայի սանդուղքով բարձրանալու համար, սակայն չարժե տրվել աշխատամոլությանը, այլապես բացառված չեն գերհոգնածությունը և դիմադրողականության անկումը: Անձնական կյանքում արժե ուշադրություն դարձնել երկրորդ կեսի հետ հարաբերություններին: Մի փորձեք ամբողջ ճակատով վերահսկել ձեզ մոտիկ մարդու կյանքը: Սեփական տարածություն թողեք նրան, և դա ընդհանուր առմամբ բարենպաստ ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա: 2013-ի աստղագուշակը զգուշացնում է ՋՐՀՈՍՆԵՐԻՆ` խուսափեք խանդից:
ՁԿՆԵՐ - 20.02 – 19.03Քարը – մարգարիտ, լուսնաքարՄետաղը – պլատինԲույսը – կակաչ, միմոզա, հասմիկԳույնը - ալ կարմիր, կապույտ, պողպատագույնԿենդանին – շուն, ձուկ, դելֆինԹիվը – 7.9.12Հաջող օրերը - երկուշաբթի, հինգշաբթի, ուրբաթ
Նոր տարին փոփոխություն կմտցնի Ձեր կյանքում: Ձեզ սպասվում է հաջողություն, հարկավոր է միայն մի փոքր ջանասեր լինել: Սպասվում են ճանապարհորդություններ, արկածներ, սեր, նպատակների իրականացում: Համարձակ եղեք, ՕՁԻ տարում ձեզ ոչինչ չի խանգարի` ձեզ առաջընթաց է սպասվում: Ամռանը լիովին տրվեք հանգստին` դրա իրավունքը դուք վաստակել եք, աստղերը խորհուրդ են տալիս հանգիստն անցկացնել մտերիմ ընկերների ու ընտանիքի շրջապատում:
ԽՈՅ - 20.03 – 19.04Քարը - ակվամարին,ադամանդ, սուտակՄետաղը - երկաթԲույսը – մեխակ, մանուշակ, ալոճենիԳույնը – կարմիր, ոսկեգույն, նարնջագույնԿենդանին – շուն, եղնիկԹիվը – 4.7.9.11Հաջող օրերը - երեքշաբթի, կիրակիՁեզ սպասում է հետաքրքիր հանդիպումներով լի տարի։ Անձանական կյանքում կլինեն մեծ փոփոխություններ: ՕՁԻ տարին Ձեզ կբերի առատություն և հաջողություն: Ուղղակի Ձեր որոշումներն ու նպատակները մի հայտնեք ոչ ոքի և հաջողությունը անպայման կայցելի Ձեզ: Տարվա երկրորդ կեսին զբաղվեք առողջական խնդիրներով: Ձեր ներքին ձայնը կհուշի թե պրոբլեմներն ինչից կարող են ծագել, ուստի կկարողանաք շրջանցել որոշ դժվարին իրավիճակներ:
ՑՈՒԼ - 20.04 – 20.05Քարը - ագաթ, տոպազ, օպալՄետաղը – պղինձԲույսը – հովտաշուշան, յասաման, մանուշակԳույնը - դեղին, վառ երկնագույն, կիտրոնականաչավունԿենդանին – ցուլ, կովԹիվը – 2.6Հաջող օրերը - երկուշաբթի, ուրբաթԱստղերը հետևողականորեն նախազգուշացնում են կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին. «Հապճեպ որոշումներ մի ընդունեք»: Տարվա բոլոր 365 օրերին անհրաժեշտ է մանրազնին կշռադատել յուրաքանչյուր քայլը, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Որքան մտածված լինեն ձեր գործողությունները, այնքան հաջող կդասավորվի տարին: Սա բարենպաստ ժամանակ է նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերման համար: 2013-ի աստղագուշակը հավաստում է` արժեքավոր կենսափորձը երկար չի սպասեցնի: Տարվա երկրորդ կեսին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց անվտանգությանը: Խուսափեք ճանապարհային կանոնները խախտելուց և աշխատեք հեռու մնալ սպորտի չափից ավելի էքստրեմալ ձևերից: 2013-ի աստղագուշակը ՑՈՒԼԻՆ կրակոտ սիրավեպի սկիզբ է խոստանում, հնարավոր է նաև հին ծանոթի հետ հարաբերությունների վերականգնումը: Սակայն զգոն եղեք. ձեզ կարող են օգտագործել:
ԵՐԿՎՈՐՅԱԿ – 21.05 – 21.06Քարը - ագաթ, լեռնային հախճապակիՄետաղը - արծաթ, տարբեր համաձուլվածքներԲույսը – կաղնի, ընկուզենիԳույնը – վառ կարմիր, մանուշակագույնԿենդանին – նապաստակ, թութակԹիվը – 3.5.12.15Հաջող օրերը - չորեքշաբթի, կիրակիԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ համար սկսվել է կյանքի տոնը։ Օձի տարին ձերն է, վայելեք այն և աշխատեք հնարավորինս շատ օգուտ քաղել ընձեռած հնարավորությունից։ Տարվա սկիզբը կարևոր ժամանակաշրջան է ապագայի հիմքը դնելու համար։ Ամբողջ տարին ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ պետք է աշխատեն միայնակ չսպասելով որևէ աջակցության։ Կօգնեն միայն սեփական աշխատասիրությունն ու համառությունը։ Ձեր հետաքրքրությունները չեն սահմանափակվի միայն աշխատանքով, կուզենաք ստանալ նոր տպավորություններ։ Տարին բարենպաստ է առողջության ամրապնդման համար։
ԽԵՑԳԵՏԻՆ - 22.06 – 21.07Քարը - զմրուխտ, ռուբին, լուսնաքարՄետաղը - արծաթԲույսը – լոտոս, նշենի, հասմիկ, ջրաշուշանԳույնը – սպիտակ, երկնագույն, արծաթագույնԿենդանին – կատու, կրիաԹիվը – 1.2.5.8Հաջող օրերը - երկուշաբթի, հինգշաբթի
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԸ այս տարի պետք է ձեռնպահ մնան չմտածված քայլերից: Հիասթափությունից խուսափելու համար անհրաժեշտ է ստուգել բոլոր տվյալները, անգամ նրանք, որոնք ստացվում են ստուգված մարդկանցից: Մի հավատացեք բամբասանքներին. դրանք կարող են անախորժությունների պատճառ դառնալ: Այս տարվա կարգախոսն է. «Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեն»: 2013-ի աստղագուշակը պնդում է` չարժե շեշտը դնել կարիերայի վրա: Կույսը պետք է լիովին տրվի սեփական «ես»-ի գիտակցմանը: Կատարելագործվեք, ավելացրեք ձեր մասնագիտական ունակությունները, հմտություններն ու կարողությունները. այդ ամենը շատ շուտով ձեզ պետք կգան: 2013-ի աստղագուշակը խոստանում է` անձնական կյանքում ամեն ինչ անհավանական լավ կլինի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վերջապես կգտնեն այն, ինչ երկար ժամանակ փնտրել են:
ԱՌՅՈՒԾ – 22.07 – 22.08Քարը - ալմաստ, տոպազ, օնիքս, ռուբինՄետաղը – ոսկիԲույսը - գլադիոլուս, քրիզանթեմ, արևածաղիկԳույնը – ոսկեգույն, վառ դեղին, ծիրանագույնԿենդանին - առյուծ, կարապԹիվը – 1.5.9.11Հաջող օրերը – կիրակիՁեր կյանքում քաոսային իրավիճակ է տիրում: Սակայն, չարժե, որ Օձի տարում գործնական քայլերի դիմեք: Ամենաճիշտ տարբերակը սպասելն է: Տարվա երկրորդ կեսին այնպիսի փոփոխություններ են սպասվում, որոնց դրական ազդեցությունը շատ կարճ ժամանակահատվածում շոշոփելիորեն կզգաք: Մեծ ոգևորություն կապրեք: Ոչ մի դեպքում չընկնեք ուրիշների ազդեցության տակ:
ԿՈՒՅՍ - 23.08 – 22.09Քարը - մալախիտ, նեֆրիտ, մարմարՄետաղը – պղինձ, անագԲույսը – նարգիզ, կակաչԳույնը – սպիտակ, կանաչ, երկնագույնԿենդանին – կզաքիս, ավանակ, չղջիկԹիվը – 5.6.12.20Հաջող օրերը - չորեքշաբթիԿՈՒՅՍԵՐԸ պետք է իմանան, որ 2013-ը բարդ որոշումների ժամանակ է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է յոթ անգամ մտածեն նախքան որևէ քայլի դիմելը, քանի որ հետևանքները շատ անկանխատեսելի կարող են լինել: Իրավիճակը լիովին վերահսկելու համար ԿՈՒՅՍԵՐԸ պետք է ամեն ինչից տեղյակ լինի: Արժե նախաձեռնություն և ակտիվություն ցուցաբերել, և այդ դեպքում հաջողությունը ձեր կողմը կթեքվի: Սա ավելի շուտ աշխատանքի, քան հանգստի տարի կլինի, ուստի չարժե հանգստանալ անգամ արձակուրդի ժամանակ: Փոխարենը, որպես հատուցում նման հագեցած կյանքին, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը կստանա այն, ինչի մասին երկար է երազել. ահա սա է խոստանում 2013-ի աստղագուշակը: ԿՈՒՅՍԸ կարող է հայտնվել իր աստեղային ժամի շեմին: Այդ իրավիճակում գլխավորը պահից օգտվել կարողանալն է: Անձնական կյանքի համար հավանաբար ԿՈՒՅՍԸ ժամանակ չունենա, սակայն արժե ջանալ, որպեսզի հարաբերությունները երկրորդ կեսի հետ չփչանան:
ԿՇԵՌՔ 24.09 – 22.10Քարը ալեքսանդրիա, բյուրեղապակիՄետաղը - բրոնզԲույսը - վարդ, քրիզանթեմԳույնը – կանաչ, ծովային ալիքի գույնԿենդանին - ակվարիումային ձկներ, շուն, կատուԹիվը – 2.6.7.8.9.15Հաջող օրերը – ուրբաթ, շաբաթ 2013-ին ԿՇԵՌՔՆԵՐԸ հաստատ ձանձրանալու ժամանակ չեն ունենա: ԿՇԵՌՔՆԵՐԻ կյանքում բազմաթիվ նոր հրապուրանքներ կառաջանան, որոնցից մեկը կարող է ամբողջ կյանքի գործը դառնալ: Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, ինչն ավելի շատ բավականություն է պատճառում, հենց դա էլ շուտով կսկսի ձեզ եկամուտներ բերել: Սակայն սա հաջող ժամանակ է նաև աշխատանքը փոխելու համար: ԿՇԵՌՔՆԵՐԸ չպետք է ժամանակ կորցնեն, այլապես կարող են բաց թողնել շանսը, իսկ հաջորդ անգամ նման հնարավորություն շուտ չի լինի: Սիրային ճակատում ԿՇԵՌՔՆԵՐԻ համար կարճատև հրադադար է, սակայն 2013-ի աստղագուշակը խորհուրդ է տալիս ժամանակն իզուր չկորցնել: ԿՇԵՌՔՆԵՐԸ կվայելեն իրենց նոր սիրավեպի բավական հանդարտ, բայց միանգամայն հաճելի ընթացքը:
ԿԱՐԻՃ 23.10 – 21.11Քարը – տոպազ, ռուբին, ակվամարինՄետաղը - երկաթ, պողպատԲույսը – քրիզանթեմ, մեխակ, վարդակակաչԿենդանին - գայլ, կարիճԹիվը – 4.5.8.9.10Հաջող օրերը - երեքշաբթիԱյս տարին ԿԱՐԻՃՆԵՐԻ համար հեքիաթային է լինելու: Ձեր բոլոր գաղափարները կկենսագործվեն, և բոլոր ծրագրերը շահույթ կբերեն: Սակայն զգույշ եղեք, դուք պետք է միայն ձեզ վստահեք, չարժե առանձնապես հույսեր կապել նրանց հետ, ում սովոր եք: Սա հաջող ժամանակ է լինելու ճանապարհորդությունների և հանգստի համար: 2013-ի աստղագուշակը ԿԱՐԻՃԻՆ զգուշացնում է, որ պետք է լրջորեն զբաղվել առողջությամբ: Ուշադրություն դարձրեք հոդերին և շնչառական օրգաններին: Չարժե մրսել. հատկապես վտանգավոր կարող է լինել թոքաբորբը: Արժե ամեն կերպ ամրապնդել իմունիտետը: Ինչ վերաբերում է տարվա երկրորդ կեսին, ապա 2013-ի աստղագուշակը ԿԱՐԻՃՆԵՐԻՆ խոստանում է լիակատար փոխըմբռնում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ 24.11 – 20.12Քարը - փիրուզ, տոպազ,օպալՄետաղը – ցինկ, անագԲույսը - արմավենի, նարցիս, մեխակԳույնը – կապույտ, երկնագույն, ալ կարմիրԿենդանին – կով, ձի, շունԹիվը – 3.4.9Հաջող օրերը - հիգշաբթիԱստղերը զգուշացնում են, որ տարին այնքան էլ հեշտ չի լինելու, բայց` չափազանց հետաքրքիր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին տպավորությունների և նոր ծանոթությունների հեղեղ է սպասում: Բացառված չէ, որ հարկ լինի մի քանի անգամ փոխել աշխատանքը և անգամ բնակության վայրը, բայց բոլոր դեպքերում դուք շահած դուրս կգաք: Չարժե վախենալ նորություններից: Բայց ահա առողջության առումով 2013-ի աստղագուշակը խուրհուրդ է տալիս ԱՂԵՂՆԱՎՈՐԻՆ ավելի շրջահայաց լինել: Չափազանց ակտիվ հանգիստը հղի է ծնկի և դաստակների հոդերի վնասվածքներով: Ծնկներն առանձնապես պետք է պաշտպանել: Եթե սիրում եք սպորտի էքստրեմալ ձևերը, մի մոռացեք ծնկապանների ու դաստապանների մասին: ԱՂԵՂՆԱՎՈՐԸ կարող է չափից ավելի բուռն արտահայտել իր զգացմունքները, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի սկանդալների: Աստղերը զգուշացնում են` գնահատեք ձեր երկրորդ կեսին և ավելի շատ ուշադրություն նվիրեք նրան:
Աստղագուշակ Շաբաթվա հորոսկոպ
Աստղագուշակ 14.01-20.01.2013 թվական
Խոյեր - Այս շաբաթ բավականին շատ անելիք կունենաք, աշխատավայրում Ձեզ պատասխանատու գործեր կհանձնարարեն։ Ամեն ինչ պետք է անեք միայնակ:
Ցուլեր - Այս շաբաթ լուրջ ընտրության առջև եք կանգնելու, մտաելու շատ բան կունենաք։ Վստահ եղեք, որ հարազատները միշտ աջակցելու են Ձեզ։
Երկվորյակներ - Նպատակների իրականացման համար լավ պայմաններ կստեղծվեն։ Կասկածամիտ ընկերներին թույլ մի՛ տվեք Ձեզ մոլորեցնել, ինքներդ լավ գիտեք Ձեր անելիքը։
Խեցգետիններ - Ձեր կյանքում լավ ժամանակահատված է սկսվում, ի ուրախություն Ձեզ, հնա– րավորություն կունենաք զբաղվելու Ձեր սիրած աշխատանքով։
Առյուծներ - Առանց տատանվելու, զբաղվեք այն գործով, որը Ձեզ մեծ շահույթ է խոստանում։ Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ Դուք պետք է ապահովեք ընտանիքի բարօրությունը։
Կույսեր - Շաբաթը որևէ բանով չի առանձնանա, ամեն ինչ կնթանա իր հունով։ Ուրախալին այն է, որ կկարողանաք վերջապես մի փոքր հանգստանալ։
Կշեռքներ - Արժե ավելի ուշադիր լինել առողջության նկատմամբ։ Եթե ինչոր բան Ձեզ անհանգստացնում է, ապա խելամիտ կլինի, որ ժամանակին զբաղվեք դրա լուծմամբ:
Կարիճներ - Շաբաթը կարծես ստեղծված է կարևոր հանդիպումների համար, դրանք կարող են լինել թե գործնական և թե՛ անձնական բնույթի։ Մտածելու շատ բան կունենաք:
Աղեղնավորներ - Այս շաբաթ Ձեր կողմից ակտիվություն ցուցաբերելն այնքան էլ ցանկալի չէ։ Միառժամանակ պետք է կողմ քաշվեք և թույլ տաք, որ դեպքերն ընթանան իրենց հունով:
Այծեղջյուրներ - Վերջին ժամանակներս Դուք վախենում եք քայլեր ձեռնարկել, այնինչ, այսօր նույն տեղում դոփելն անթույլա տրելի է։ Խորհեք և որոշում կայւսցրեք։
Ջրհոսներ - Պատրաստ եղեք տարաբնույթ փոփոխությունների։ Որքան էլ սկզբում մեծ լինի անհանգստությունը, վստահ եղեք, որ ամեն ինչ Ձեզ համար լավ ելք է ունենալու։
Ձկներ - Այս շաբաթ Ձեզ համար շատ կարևոր է ժամանակը ճիշտ օգտագործելը։ Անելիքը շատ է, և Դուք պետք է ամեն ինչ հասցնեք։ ժամանցի մասին կմտածեք հետո։
|