Հարգելի
այցելուներ, Դուք կարող եք Ձեր հայտարարությունները, առք ու վաճառքի Ձեր
ապրանքները տեղադրել ԱՌՔ ու ՎԱՃԱՌՔ բաժնի համապատասխան
ենթաբաժնում ԱՆՎՃԱՐ նախապես գրանցվելով մեր կայքում,
կամ կարող եք Ձեր տվյալները բերել մեզ մոտ, եւ չնչին վճարով մեր
մասնագետները կապահովեն Ձեր ապրանքի տվյալների ճիշտ տեղադրումն ու հետագա
ԳՈՎԱԶԴ-ը: Գները շատ
մատչելի են, 1 հայտարարություն տեղադրելու համար ընդամենը
300-500 դրամ /1 ամիս տեւողությամբ/, իսկ տեղադրման ժամկետը երկարացնելու
համար յուրաքանչյուր հետագա ամիսը 100 /հարյուր/ դրամ:
Գործարկել է
ՇՏԱՊ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Է ծառայություն, ... Մանրամասն »
Դիտում: 711 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 24.03.2011
|
Դիտում: 445 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 22.02.2011
|
Դիտում: 305 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 11.02.2011
|
Հարգելի ընթերցողներ: Երեւի վաղուց սպասում եք հերթական ԱՆԱԿՆԿԱԼ-ին: Մենք իհարկե ներողություն ենք խնդրում ուշացման համար, սակայն պատճառը ամսագրերի ուշացումն է: Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք առաջարկում ենք Ձեր մասնակցությունը նվերների ընտրության հարցում: Բացի Kaspersky եւ NOD հակավիրուսային ծրագրերից, ինչ ծրագրեր եք Դուք օգտագործում, որի լիցենզիան Ձեզ անհրաժեշտ է: Ինչ խնդիրներ եք ունենում լիցենզիաները տեղադրելիս: Ուրիշ ինչ նվերներ կցանկանայիք տեսնել մեր կայքում: Այս ամենի պատասխանը իմանալու համար, մենք ակտիվացնում ենք ՔՆՆԱՐԿԵԼ-ու հնարավորությունը, այսուհետ դուք կարող եք քննարկել հոդվածը, նյութը, եւ հայտնել Ձեր կարծիքն ու առաջարկությունը: Մեր նպատակն է, որ մեր մատուցած անակնկալները լինեն օգտակար հնարավորինս շատ մարդկանց, լինեն նրանք Վանաձորցի, Հայաստանցի թե այլմոլորակային :) Անհամբեր սպասում ենք Ձեր մեկնաբանություններին:
Դիտում: 114 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 28.03.2012
|
 Հարգելի «Տեղեկատու Վանաձոր» ընթերցողներ: Մեր բազմաթիվ ընթերցողների խնդրանքով կայքում բացվում է նոր բաժին՝ Ծննդյան Շնորհավորանքներ: Ցանկացողները կարող են իրենց երեխաների, քույրերի, եղբայրների, ծնողների, .... հարազատների Շնորհավորանքները տեղադրել մեր կայքում, եւ ողջ աշխարհում գտնվող Ձեր բարեկամները կարող են տեղեկանալ այդ մասին, գրել իրենց կարծիքը այդ մասին:Ցանկության դեպքում մաղթանքին կավելացվի երաժշտական կատարում: Մանրամասների համար գրեք մեզ կամ հետադարձ կապի միջոցով, կամ մեր էլեկտրոնային փոստին՝ mervanadzor@mail.ru
Դիտում: 713 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 27.03.2012
|
 Սիրելի մայրեր, քույրեր, «Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է Ձեզ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում առողջություն, հաջողություն, սեր եւ հարգանք...Թող միշտ ժպիտ լինի Ձեր դեմքին, թող միշտ Աստված պահապան լինի Ձեզ...
Եվ որպես ՆՎԵՐ մեր գեղեցիկ սեռին, կանանց միամսյակի կապակցությամբ, մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ, Ձեզ կտրամադրվի համակարգչային դասընթացների 20% ԶԵՂՉ-ի կտրոն: Զեղչը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել «Տեղեկատու Վանաձոր» կայքում, եւ հաղորդագրություն ուղարկել կայքի ադմինիստրատորին: Պատասխան նամակում Դուք կտեղեկանաք Ձեր կտրոնը ստանալու վայրը: Հարցերի դեպքում գրեք մեզ mervanadzor@mail.ru հասցեին:
Դիտում: 66 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 08.03.2012
|
Հարգելի ընթերցողներ, արդեն շուրջ մեկ տարի է, ինչ գործում է «Տեղեկատու Վանաձոր» կայքը: Այն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազում ԱՆԱԿՆԿԱԼ-ներ եւ ԱԿՑԻԱ-ներ: Սակա... Մանրամասն »
Դիտում: 82 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 01.03.2012
|
Վերջապես եկավ գարունը: Երկար ու ձնառատ ձմռանից հետո հաճելի է դուրս գալ եւ զգալ տաք քամին, տեսնել գարնան առաջին թռչուններին: Դեռ չի հասցրել ձյունը հեռանալ, սակայն արդեն երեւում են կանաչ խոտի առաջին ծիլերը: Եվս մի քանի օր եւ դուրս կգա ձնծաղիկը, գարնան ավետաբերը...
«Տեղեկատու Վանաձոր»-ը մաղթում է բոլորին գարնանային ուրախ տրամադրություն, երջանկություն, եւ գարնան գալստյան առթիվ հայտարարում նոր ԱԿՑԻԱ, առաջին 2 զանգահարողները կստանան համակարգչային դասընթացի 20% զեղչի կտրոն, հաջորդ 5-ը 10%, մյուս 10-ը 5%, մանրամասների համար զանգա... Մանրամասն »
Դիտում: 87 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 29.02.2012
|
«Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է բոլոր երիտասարարդներին եւ սիրահարներին Սուրբ Վալենտինի տոն-ի կապակցությամբ, ցանկանում բոլորին սեր եւ երջանկություն...
Հայ երիտասարդները մեծ ոգեւորությամբ պատրաստվում են փետրվարի 14-ին նշել Սբ. Վալենտինի տոնը, որն Արեւմուտքում ընդունված է նշել որպես սիրահարների տոն: Չնայած նրան, որ Հայոց եկեղեցու օրհնությամբ ամեն տարի նշվում է Սբ Սարգսի կամ սիրահարների հովանավորի տոնը, երիտասարդները ոչ պակաս խանդավառությամբ են պատրաստվում Վալենտինի օրվան: Շատերի համար դա հիանալի հնարավորություն է սիրո, սրտիկների եւ ծաղիկների ընդհանուր մթնոլորտում խիզախություն հավաքելու եւ խոստովանելու սիրելիին իրենց զգացմունքները կամ ապացուցելու դրանք անմոռանալի եւ յուրօրինակ նվերով: Ի դեպ, Հայաստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթ... Մանրամասն »
Դիտում: 84 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 14.02.2012
|
Փետրվարի 14-ին, Տեառնընդառաջի տոնին, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է ընտանիքի տոն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ... Մանրամասն »
Դիտում: 47 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 14.02.2012
|
|