Հարգելի աշխատանք փնտրողներ Մայիսի 8-ին, ժամը 10:30-ից 15-ը, Վանաձորի <<Շառլ Ազնավուրի>> անվան մշակույթի պալատում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է անմիջական հանդիպում ստեղծել աշխատանք փնտրողների և գործատուների միջև` օգնել աշխատանք փնտրողներին գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան հարմար աշխատանք, իսկ գործատուներին` համապատասխան մասնագիտություն և որակավորում ունեցող աշխատողներ: Տոնավաճառին կմասնակցեն Լոռու մարզի և Երևանի կրթության և գիտության, առողջապահության, շինարարության, մեքենաշինության, սպասարկման ոլորտների, կարի, սննդի, քարամշակման արտադրության, բանկային համակարգի և տնտեսության այլ հատվածներում գործող 34 գործատուներ, որոնք տոնավաճառի ընթացքում Ձեզ կներկայացնեն բարձրագույն, միջին մասնագիտական կրթության և բանվորական մասնագիտությունների 400-ից ավել թափուր աշխատատեղեր: Հարգելի աշխատանք փնտրողներ, ակտիվորեն մասնակցեք աշխատանքի տոնավաճառին և կգտնեք Ձեր մասնագիտությանը համապատասխան աշխատատեղ: Ցանկալի է Ձեզ հետ ունենաք ռեզյումեի (ինքնակենսագրության) մի քանի օրինակներ գործատուներին ներկայացնելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոն, հասցե Նժդեհի 14, 2-րդ հարկ: Հեռախոսներ 22059, 22061, 22086
|