ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Շաբաթ, 20.04.2024, 13:36
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

Գլխավոր » Նորությունների արխիվ



Վերջապես եկավ գարունը: Երկար ու ձնառատ ձմռանից հետո հաճելի է դուրս գալ եւ զգալ տաք քամին, տեսնել գարնան առաջին թռչուններին: Դեռ չի հասցրել ձյունը հեռանալ, սակայն արդեն երեւում են կանաչ խոտի առաջին ծիլերը: Եվս մի քանի օր եւ դուրս կգա ձնծաղիկը, գարնան ավետաբերը...
«Տեղեկատու Վանաձոր»-ը մաղթում է բոլորին գարնանային ուրախ տրամադրություն, երջանկություն, եւ գարնան գալստյան առթիվ հայտարարում նոր ԱԿՑԻԱ, առաջին 2 զանգահարողները կստանան համակարգչային դասընթացի 20% զեղչի կտրոն, հաջորդ 5-ը 10%, մյուս 10-ը 5%, մանրամասների համար զանգա ... Մանրամասն »
Դիտում: 3092 | Ավելացրեց: andy | Ամսաթիվ: 29.02.2012


«Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է բոլոր երիտասարարդներին եւ սիրահարներին Սուրբ Վալենտինի տոն-ի կապակցությամբ, ցանկանում բոլորին սեր եւ երջանկություն...

Հայ երիտասարդները մեծ ոգեւորությամբ պատրաստվում են  փետրվարի 14-ին նշել Սբ. Վալենտինի տոնը, որն Արեւմուտքում ընդունված է նշել որպես սիրահարների տոն: Չնայած նրան, որ Հայոց եկեղեցու օրհնությամբ ամեն տարի նշվում է Սբ Սարգսի կամ սիրահարների հովանավորի տոնը, երիտասարդները ոչ պակաս խանդավառությամբ են պատրաստվում Վալենտինի օրվան: Շատերի համար դա հիանալի հնարավորություն է սիրո, սրտիկների եւ ծաղիկների ընդհանուր մթնոլորտում խիզախություն հավաքելու եւ խոստովանելու սիրելիին իրենց զգացմունքները կամ ապացուցելու դրանք անմոռանալի եւ յուրօրինակ նվերով:
    Ի դեպ, Հայաստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթ ... Մանրամասն »
Դիտում: 2041 | Ավելացրեց: andy | Ամսաթիվ: 14.02.2012


Փետրվարի 14-ին, Տեառնընդառաջի տոնին, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է ընտանիքի տոն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ ... Մանրամասն »
Դիտում: 1345 | Ավելացրեց: andy | Ամսաթիվ: 14.02.2012


Այսօր` փետրվարի 4-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որին ընդառաջ այս գիշեր բոլոր այն երիտասարդները, ովքեր, ըստ ավանդույթի, քնելուց առաջ աղաբլիթ են կերել, հավանաբար տեսնել են իրենց ապագա կողակցին:

Ըստ ավանդության` Ս.Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Սակայն հետագայում Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան) տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի: Մեր օրերում Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիսը համարվում է սիրո բարեխոս:

«Տեղեկատու Վանաձոր»-ը եւս Շնորհավորում է բոլոր երիտասարդներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, եւ ցանկանում հաջողություններ կյանքում եւ ուսման մեջ:
Դիտում: 1305 | Ավելացրեց: andy | Ամսաթիվ: 04.02.2012


Հարգելի ընթերցողներ, մեր առաջարկված հարցի ճիշտ պատասխանը ստացվել է Facebook-յան մեր էջում, Աննա Դերձանի կողմից:
Նա իրավացիորեն գրում է.
Anna Derdzyanերևի Տեղեկատու-Վանաձոր կայքը այդ ժամանակ է ստեղծվել.....
ՊԱՏԱՍԽԱՆ: այո, այսօր «Տեղեկատու Վանաձոր»-ը դարձավ մեկ տարեկան

Մեր հաղթողը՝ Աննան սովորում է Երեւանի պետական համալսարանում, սոցիոլոգիայի ֆակուլտետի կոնֆլիկտաբանության բաժնում, մագիստրատուրա առաջին կուրս...
... Մանրամասն »
Դիտում: 1081 | Ավելացրեց: andy | Ամսաթիվ: 04.02.2012


Հարգելի «Տեղեկատու Վանաձոր» կայքի ընթերցողներ.


«Տեղեկատու Վանաձոր»
-ը հայտարարում է հարց-մրցույթ: Առաջին ճիշտ պատասխան ուղարկող ընթերցողը կստանա ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐ՝ մեկ շաբաթյա անվճար համակարգչային դասընթաց: Պատասխաններն ընդունվում են մինչեւ 2012 թվականի փետրվարի 4-ը ժամը 10:00

ՀԱՐՑ: Ի՞նչ հիշարժան իրադարձություն է տեղի ունեցել 2011 թվականի փետրվարի 3-ին՞ «Տեղեկատու Վանաձոր» կայքում:

P.S. Մեր ընթերցողներին օգնելու նպատակով տեղեկացնենք, որ հարցի պատասխանը հնարավոր է գտնել կայքում:
Դիտում: 1142 | Ավելացրեց: andy | Ամսաթիվ: 03.02.2012


Այսօր Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձն է։ 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

«Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է ողջ հայ ժողովրդին, նրա արու զավակներին տոնի կապակցությամբ, ցանկանում խ ... Մանրամասն »
Դիտում: 2927 | Ավելացրեց: andy | Ամսաթիվ: 28.01.2012


ՀԱՐԳԵԼԻ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐ, ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ, ...

«ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ»-ը
հրավիրում է բոլորին համագործակցության: Տրամադրեք Ձեր կազմակերպության մասին տվյալներ /լոգո, անվանում, հասցե, հեռախոսահամար, էլ-փոստ, վեբ-կայք, .../ եւ Ձեր կազմակերպության տվյալները կհայտնվեն մեր կայքի ՏԵՂԵԿԱՏՈՒ բաժնում: Կայքի բարձր վարկանիշը Google եւ Yandex որոնողական համակարգերում հնարավորություն է տալիս արագ գտնել Ձեր կազմակերպությունը, որն էլ իր հերթին ապահովում է Ձեր բիզնեսի առաջընթացը: Որքան հայտնի է Ձեր ընկերությունը, այնքան մեծ են նոր գործընկերներ գտնելու Ձեր շանսերը:
Կազմակերպության մասին տվյալները կարող եք ուղարկել mervanadzor@mail.ru էլեկտրոնային փոստին:
Մանրամասների համար զանգահարել՝ 094-05-02-16 կամ 096-05-02-16 հեռախոսահամարներով, ... Մանրամասն »
Դիտում: 1269 | Ավելացրեց: andy | Ամսաթիվ: 09.01.2012


Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  ծննդյան եւ մկրտության հիշատակումն է:

Աստված մարդացավ եւ հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) եւ Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան եւ մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ եւ օրհնում այ ... Մանրամասն »
Դիտում: 1785 | Ավելացրեց: andy | Ամսաթիվ: 06.01.2012

Հարգելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ

«Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է Ձեր ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ, ցանկանում քաջառողջություն, երկարակեցություն, եւ հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Թող կատարվեն Ձեր բոլոր ցանկություններն ու նպատակները:
Ուրախ Նոր տարի սիրելի հայրենակիցներ:

Իսկ մեր կողմից էլ սպասեք նորանոր անակնկալների, 2012 թվականին կայքում կլինեն նոր բաժիններ, նոր տեղեկատու եւ ժամանացային նյութեր, իհարկե նաեւ ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐՆԵՐ: Ձեզ սպասվում է նաեւ նոր անակնկալ...մանրամասները հունվարին

Դիտում: 1024 | Ավելացրեց: andy | Ամսաթիվ: 29.12.2011

« 1 2 3 4 5 ... 7 8 »
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2024  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.116.63.236

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024