Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը կմեկնի Բաքու` մասնակցելու սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մեր երկրի մարզական պատվի պաշտպանության գործը վստահված է 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանին (Երևան), 52 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանին (Էջմիածին), 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովին (Գյումրի), ...
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նինբոյում անցկացվող թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները խաղացին ոչ ոքի` 2:2 հաշվով: Բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:
Հայաստանը 9 տուրում վաստակեց 14 միավոր եւ 2 միավորով առաջ անցավ Ուկրաինայից: Հայաստանը 1997-ին, 2001-ին եւ 2005-ին դարձել էր աշխարհի առ...