Վերջապես եկավ գարունը: Երկար ու ձնառատ ձմռանից հետո հաճելի է դուրս գալ եւ զգալ տաք քամին, տեսնել գարնան առաջին թռչուններին: Դեռ չի հասցրել ձյունը հեռանալ, սակայն արդեն երեւում են կանաչ խոտի առաջին ծիլերը: Եվս մի քանի օր եւ դուրս կգա ձնծաղիկը, գարնան ավետաբերը...
«Տեղեկատու Վանաձոր»-ը մաղթում է բոլորին գարնանային ուրախ տրամադրություն, երջանկություն, եւ գարնան գալստյան առթիվ հայտարարում նոր ԱԿՑԻԱ, առաջին 2 զանգահարողները կստանան համակարգչային դասընթացի 20% զեղչի կտրոն, հաջորդ 5-ը 10%, մյուս 10-ը 5%, մանրամասների համար զանգա
... Մանրամասն »
Դիտում: 3136 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 29.02.2012
«Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է բոլոր երիտասարարդներին եւ սիրահարներին Սուրբ Վալենտինի տոն-ի կապակցությամբ, ցանկանում բոլորին սեր եւ երջանկություն...
Հայ երիտասարդները մեծ ոգեւորությամբ պատրաստվում են փետրվարի 14-ին նշել Սբ. Վալենտինի տոնը, որն Արեւմուտքում ընդունված է նշել որպես սիրահարների տոն: Չնայած նրան, որ Հայոց եկեղեցու օրհնությամբ ամեն տարի նշվում է Սբ Սարգսի կամ սիրահարների հովանավորի տոնը, երիտասարդները ոչ պակաս խանդավառությամբ են պատրաստվում Վալենտինի օրվան: Շատերի համար դա հիանալի հնարավորություն է սիրո, սրտիկների եւ ծաղիկների ընդհանուր մթնոլորտում խիզախություն հավաքելու եւ խոստովանելու սիրելիին իրենց զգացմունքները կամ ապացուցելու դրանք անմոռանալի եւ յուրօրինակ նվերով: Ի դեպ, Հայաստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթ
... Մանրամասն »
Դիտում: 2087 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 14.02.2012
Փետրվարի 14-ին, Տեառնընդառաջի տոնին, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է ընտանիքի տոն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ
... Մանրամասն »
Դիտում: 1384 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 14.02.2012
Այսօր` փետրվարի 4-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որին ընդառաջ այս գիշեր բոլոր այն երիտասարդները, ովքեր, ըստ ավանդույթի, քնելուց առաջ աղաբլիթ են կերել, հավանաբար տեսնել են իրենց ապագա կողակցին:
Ըստ ավանդության` Ս.Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Սակայն հետագայում Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան) տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի: Մեր օրերում Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիսը համարվում է սիրո բարեխոս:
«Տեղեկատու Վանաձոր»-ը եւս Շնորհավորում է բոլոր երիտասարդներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, եւ ցանկանում հաջողություններ կյանքում եւ ուսման մեջ:
Դիտում: 1358 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 04.02.2012
Հարգելի ընթերցողներ, մեր առաջարկված հարցի ճիշտ պատասխանը ստացվել է Facebook-յան մեր էջում, Աննա Դերձանի կողմից: Նա իրավացիորեն գրում է.Anna Derdzyanերևի Տեղեկատու-Վանաձոր կայքը այդ ժամանակ է ստեղծվել..... ՊԱՏԱՍԽԱՆ: այո, այսօր «Տեղեկատու Վանաձոր»-ը դարձավ մեկ տարեկան Մեր հաղթողը՝ Աննան սովորում է Երեւանի պետական համալսարանում, սոցիոլոգիայի ֆակուլտետի կոնֆլիկտաբանության բաժնում, մագիստրատուրա առաջին կուրս...... Մանրամասն »
Դիտում: 1119 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 04.02.2012
Հարգելի «Տեղեկատու Վանաձոր» կայքի ընթերցողներ. «Տեղեկատու Վանաձոր»-ը հայտարարում է հարց-մրցույթ: Առաջին ճիշտ պատասխան ուղարկող ընթերցողը կստանա ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐ՝ մեկ շաբաթյա անվճար համակարգչային դասընթաց: Պատասխաններն ընդունվում են մինչեւ 2012 թվականի փետրվարի 4-ը ժամը 10:00
ՀԱՐՑ: Ի՞նչ հիշարժան իրադարձություն է տեղի ունեցել 2011 թվականի փետրվարի 3-ին՞ «Տեղեկատու Վանաձոր» կայքում:
P.S. Մեր ընթերցողներին օգնելու նպատակով տեղեկացնենք, որ հարցի պատասխանը հնարավոր է գտնել կայքում:
Դիտում: 1182 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 03.02.2012
Այսօր Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձն է։ 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
«Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է ողջ հայ ժողովրդին, նրա արու զավակներին տոնի կապակցությամբ, ցանկանում խ
... Մանրամասն »
Դիտում: 2990 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 28.01.2012
ՀԱՐԳԵԼԻ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐ, ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ, ...
«ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ»-ը հրավիրում է բոլորին համագործակցության: Տրամադրեք Ձեր կազմակերպության մասին տվյալներ /լոգո, անվանում, հասցե, հեռախոսահամար, էլ-փոստ, վեբ-կայք, .../ եւ Ձեր կազմակերպության տվյալները կհայտնվեն մեր կայքի ՏԵՂԵԿԱՏՈՒ բաժնում: Կայքի բարձր վարկանիշը Google եւ Yandex որոնողական համակարգերում հնարավորություն է տալիս արագ գտնել Ձեր կազմակերպությունը, որն էլ իր հերթին ապահովում է Ձեր բիզնեսի առաջընթացը: Որքան հայտնի է Ձեր ընկերությունը, այնքան մեծ են նոր գործընկերներ գտնելու Ձեր շանսերը: Կազմակերպության մասին տվյալները կարող եք ուղարկել mervanadzor@mail.ru էլեկտրոնային փոստին: Մանրամասների համար զանգահարել՝ 094-05-02-16 կամ 096-05-02-16 հեռախոսահամարներով,
... Մանրամասն »
Դիտում: 1321 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 09.01.2012
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան եւ մկրտության հիշատակումն է:
Աստված մարդացավ եւ հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) եւ Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան եւ մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ եւ օրհնում այ
... Մանրամասն »
Դիտում: 1824 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 06.01.2012
«Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է Ձեր ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ, ցանկանում քաջառողջություն, երկարակեցություն, եւ հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Թող կատարվեն Ձեր բոլոր ցանկություններն ու նպատակները: Ուրախ Նոր տարի սիրելի հայրենակիցներ:
Իսկ մեր կողմից էլ սպասեք նորանոր անակնկալների, 2012 թվականին կայքում կլինեն նոր բաժիններ, նոր տեղեկատու եւ ժամանացային նյութեր, իհարկե նաեւ ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐՆԵՐ: Ձեզ սպասվում է նաեւ նոր անակնկալ...մանրամասները հունվարին
Դիտում: 1064 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 29.12.2011