ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Շաբաթ, 27.04.2024, 04:47
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

Գլխավոր » 2012 » Փետրվար » 14 » Փետրվարի 14-ը` Սբ Վալենտին կամ ընտանիքի տոն
10:41
Փետրվարի 14-ը` Սբ Վալենտին կամ ընտանիքի տոն

«Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է բոլոր երիտասարարդներին եւ սիրահարներին Սուրբ Վալենտինի տոն-ի կապակցությամբ, ցանկանում բոլորին սեր եւ երջանկություն...

Հայ երիտասարդները մեծ ոգեւորությամբ պատրաստվում են  փետրվարի 14-ին նշել Սբ. Վալենտինի տոնը, որն Արեւմուտքում ընդունված է նշել որպես սիրահարների տոն: Չնայած նրան, որ Հայոց եկեղեցու օրհնությամբ ամեն տարի նշվում է Սբ Սարգսի կամ սիրահարների հովանավորի տոնը, երիտասարդները ոչ պակաս խանդավառությամբ են պատրաստվում Վալենտինի օրվան: Շատերի համար դա հիանալի հնարավորություն է սիրո, սրտիկների եւ ծաղիկների ընդհանուր մթնոլորտում խիզախություն հավաքելու եւ խոստովանելու սիրելիին իրենց զգացմունքները կամ ապացուցելու դրանք անմոռանալի եւ յուրօրինակ նվերով:
    Ի դեպ, Հայաստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 14-ը հռչակվել է ընտանիքի տոն: Սուրբ Պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում կատարվելու է նորապսակների օրհնության կարգ:
     Վալենտինի օրվա առասպելի արմատները ձգվում են հեռավոր 3-րդ դարից:Ըստ առասպելի` Հին Հռոմում մի բժիշկ էր ապրում, որի դեղամիջոցները միշտ անուշահոտ ու քաղցր էին:  

Նա նաեւ քրիստոնյա հոգեւորական էր: Կլավդիոս Երկրորդի օրոք, երբ նա ապրում էր, շատ պատերազմներ էին մղվում: Թագավորը խնդիրներ ունեցավ զինվորների պակասի հետեւանքով եւ որոշեց, որ դրա պատճառը զինվորների կապվածությունն էր իրենց կանանց եւ ընտանիքներին, նա արգելեց նշանադրություններն ու հարսանիքները:
    Սակայն Վալենտինը շարունակում էր թաքուն պսակել սիրեցյալներին: Մի անգամ բանտապանը խնդրեց Վալենտինին բուժել իր կույր դստերը: Չնայած բուժումը գրեթե անհնար էր` Վալենտինը խոստացավ անել հնարավոր ամեն բան նրա ապաքինման համար: Մի քանի շաբաթ անց Վալենտինին բանտարկեցին: Իմանալով, որ իրեն մահապատժի են ենթարկելու` Վալենտինը մի նամակ ուղարկեց աղջկան, որում գրված էր` "Քո Վալենտինից”:

Բժշկին մահապատժի ենթարկեցին 270թ. փետրվարի 14-ին:
    Աղջիկը, ստանալով նամակը, տեսավ դրա գույնզգույն փայլը եւ հրաշք տեղի ունեցավ. նրա տեսողությունը վերականգնվեց:
496թ.-ին Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հռչակեց Սբ Վալենտինի օր:
    Եվ կարեւոր չէ, թե ինչպես է կոչվում տոնը, շնորհավորում ենք ձեզ: Սիրե՛ք եւ սեր սփռե՛ք աշխարհում: Չէ՞ որ սերը հրաշքներ է գործում:
Դիտում: 2045 | Ավելացրեց: andy | Տեգեր: սուբր Վալենտին, տեղեկատու, Վանաձոր | Ռեյթինգ: 0.0/0
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2012  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 14
    Հյուրեր: 14
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 3.17.162.247

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024