Վաղը Վանաձորի դպրոցներում սկսվում է նոր ուսումնական տարին: Երեխաները եւ ծնողները մեծ ոգեւորությամբ են սպասում այդ օրվան: Ոմանց համար դա առաջին օրն է, մյուսները գնում են իրենց ավարտական տարին սովորելու: «Տեղեկատու Վանաձոր»-ը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ է բոլորին ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի կապակցությամբ եւ մաղթում նորանոր հաջողություններ կրթության մեջ...
Դիտում: 5014 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 31.08.2011
Հարգելի Տեղեկատու Վանաձոր-ի ընթերցողներ, մենք հրավիրում ենք բոլոր կազմակերպություններին համագործակցության: Վանաձորում անցկացվող բոլոր միջոցառումների գովազդը մեր կայքում ԱՆՎՃԱՐ է, Դուք կարող եք միջոցառման մասին գրել մեր կայքի հետադարձ կապի կամ էլ.փոստի միջոցով, միջոցառումների հայտարարությունը կհայտնվի գլխավոր էջում: Սեմինարների, ներկայացումների եւ զանազան այլ միջոցառումների գովազդը կպատրաստենք մենք կրկին ԱՆՎՃԱՐ...
Ընդամենը անհրաժեշտ է միջոցառման մասին տեղեկացնել ժամանակին /առնվազն 1 օր շուտ/ եւ ուղարկել հայտարարության տեքստն ու նկարներ /եթե կան/ մեր էլ.փոստի հասցեին /mervanadzor@mail.ru/
Դիտում: 1018 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 27.08.2011
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Կցկտուր են Աստվածամոր մասին տեղեկություններն Աստվածաշունչ մատյանում, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը պահպանվել և մեզ են փոխանցվել Եկեղեցու Սրբազան Ավանդության շնորհիվ:
... Մանրամասն »
Դիտում: 1212 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 04.08.2011
Այս տարի Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, կնշվի հուլիսի 31-ին: Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն տոնվում է Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Վարդավառը տոնելու ակունքները, սակայն ավելի հին են եւ կապված են Աստղիկ դիցուհու անվան հետ: Հնագույն ավանդույթից այսօր պահպանվել է միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Դիտում: 1211 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 27.07.2011
Հարգելի ընթերցողներ, շուտով «Տեղեկատու Վանաձոր»-ը կհամալրվի նոր նյութերով, մասնավորապես ֆիլմադարան բաժնով, որը ներկայացնելու է մեր գործընկեր livekino կայքը: Մանրամասները շուտով...
Դիտում: 1059 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 26.07.2011
1966 թվականից ի վեր ողջ աշխարհում հուլիսի 20-ը նշում են որպես շախմատի միջազգային օր (International Chess Day): Տոնն անցկացվում է շախմատի համաշխարհային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի (World Chess Federation, FIDE) որոշմամբ, քանի որ հենց այդ օրը` 1924 թ. հիմնադրվել է այդ կազմակերպությունը:
Այս օրը ՖԻԴԵ-ի հովանավորությամբ անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ եւ մրցումներ, անգամ կալանավայրերում:
Շախմատի անվանումը ծագում է պարսկերեն շախ եւ մատ բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է «արքան մեռավ»: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարում հայտնվել է շախմատի նախատիպը` չատուրանգա խաղը:
Դիտում: 1061 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 20.07.2011
Հարգելի ընթերցողներ «Տեղեկատու Վանաձոր»-ը հիշեցնում է, վաղը աշխատանքային օր է, հուլիսի 4-ի ոչ աշխատանքային օր նշանակելու պատճառով:
ՀՀ կառավարությունը 2011 թվականի հունիսի 17-ի նիստում որոշում է կայացրել հուլիսի
4-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել հուլիսի 9-ը` շաբաթ
օր:
Կառավարությունն այս որոշումն ընդունել է հուլիսի 5-ի Սահմանադրության
օրվա կապակցությամբ՝ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի
օրերի մասին" ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը։
Դիտում: 1307 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 08.07.2011
Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է Սահմանադրության օրը:
Տեղեկատու Վանաձորը եւս շնորհավորում է բոլորին այդ օրվա կապակցությամբ եւ մաղթում նորանոր հաջողություններ, երկրի բարգավաճման եւ մարդկանց բարորության հետագա գործին:
Դիտում: 3675 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 05.07.2011
Շուտով լույս կտեսնի «Գուգարք»-Հնագույն Հայկական բնակավայր չորս հատորյա գրքի առաջին հատորը, հետագա հատորների տպագրությունը ֆինանսավորելու համար նախաձեռնող խումբը փնտրում է հովանավորներ: Մանրամասների համար կարող եք այցելել http://gugark.do.am ինտերնետային կայք, եւ ծանոթանալ կատարված աշխատանքներին:
«Տեղեկատու Վանաձոր»-ը եւս կոչ է անում բոլոր բարերարներին, հնարավորության սահմաններում օժանդակել գրքի տպագրությանը:
Դիտում: 1338 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 24.06.2011