Գլխավոր » Նորությունների արխիվ
"Եթե ունեք գիտական աշխատանքներ, գիտահետազոտական և վերլուծական հոդվածներ կամ պարզապես ունեք այս կամ այն իրադարձությունն ու երևույթը վերլուծելու շնորհք, ապա այժմ ավելի հեշտ է դրանք ներկայացնել ընթերցողի դատին, հաստատվել վիրտուալ աշխարհում, ունենալ սեփական անկյունը, վայելել գնահատված լինելու ջերմությունն ու հաճույքը: Պարզապես գրանցվեք և դարձեք հեղինակ «Մոլորակ N 11-ում»: "
Դիտում: 1409 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 16.07.2012
|
Հարգելի աշխատանք փնտրողներ: Հուլիսի 27-ին ժամը 11-ից 16-ը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է գործատուներին իրենց թափուր աշխատատեղերի պահանջներին համապատասխան մասնագետներ, իսկ աշխատանք փնտրողները իրենց մասնագիտությանը եւ որակավորմանը համապատասխան աշխատատեղեր: Տոնավաճառին կմասնակցեն արդյունաբերության, կրթության եւ սպասարկման ոլորտների եւ բանկային համակարգի 30-ից ավել գործատուներ, որոնք կներկայացնեն բարձրագույն, միջին մասնագիտական կրթության եւ բանվորական մասնագիտությունների աշխատատեղեր: Ակտիվորեն մասնակցեք աշխատանքի տոնավաճառին, դա հնարավորություն կտա միաժամանակ շփվելու մի քանի գործատուների հետ եւ գտնելու հարմար աշխատանք:
Դիտում: 1377 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 16.07.2012
|
Հունիս 22, 2012
Սահմանադրության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր` հունիսի 22-ին որոշում ընդունեց 2012 թվականի հուլիսի 6-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել հուլիսի 14-ը` շաբաթ օր:
Նշենք, որ Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին: Այսպիսով` քաղաքացիները ամռան շոգ օրերին կստանան 4 հանգստյան օրեր` հուլիսի 5, 6, 7, 8-ին:
Աղբյուրը՝ news.am
Դիտում: 1044 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 22.06.2012
|
Ուշադրություն
«Խաչվող ուղիներ» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է
հրավիրում 25-40 տարեկան նախաձեռնող, նորարար եւ ստեղծագործ
մանկավարժի:
Մանկավարժը պետք է աշխատի <Խաչվող ուղիներ> ԴՀԿ-ի
<Հեքիաթ> նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կենտրոնում: ... Պահանջվող
պայմանները. • Բարձրագույն մանկավարժական կրթություն • Նախադպրոցական տարիքի
երեխաների հետ աշխատանքային փորձի առկայություն (կամավորական աշխատանքը կդիտվի
որպես առավելություն) • Այլ հմտությունների տիրապետում. մասնավորապես՝ երգ, պար,
բեմականացում… • Օտար լեզուների իմացությունը ցանկալի է Հետաքրքրվողները
կարող են ինքնակենսագրականները (լուսանկարով) ներկայացնե
...
Մանրամասն »
Դիտում: 1504 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 19.06.2012
|
ՀՀ կառավարությունը որոշում է
կայացրել, որի համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տոներից
յուրաքանչյուրին հաջորդող օրերը 2012թ.-ին ոչ աշխատանքային կլինեն:
Այսպիսով,
երկուշաբթի օրերը՝ 2012թ.-ի ապրիլի 9-ը, հուլիսի 16-ը, օգոստոսի 13-ը և
սեպտեմբերի 17-ը տեղափոխվել են շաբաթ օրեր՝ ապրիլի 14, հուլիսի 21,
օգոստոսի 18 և սեպտեմբերի 29: Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում
է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և
Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության
(Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։ Մեռելոցը
Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության
որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
առաջարկությամբ։
Դիտում: 2252 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 07.06.2012
|
Հունիսի 1-ին նշվում է
Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Երեխաների
պաշտպանության օրն անցկացնելու մասին որոշումն ընդունվել է Կանանց
ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից՝ 1949 թ.-ի նոյեմբերին կայացած
հատուկ նստաշրջանի ժամանակ։
Երեխաների պաշտպանության
միջազգային առաջին օրն անցկացվել է 1950 թ.-ին։ ՄԱԿ-ը սատարել է այդ
նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի և առողջության
պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության առաջնահերթ
ուղղություններից մեկը։
«Տեղեկատու Վանաձոր»-ը
եւս շնորհավորում է երեխաներին իրենց տոնի կապակցությամբ, ցանկանում
առողջություն, խաղաղ եւ անամպ երկինք:
Դիտում: 1335 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 01.06.2012
|
Հարգելի ընթերցողներ: Երեւի վաղուց սպասում եք հերթական ԱՆԱԿՆԿԱԼ-ին: Մենք իհարկե ներողություն ենք խնդրում ուշացման համար, սակայն պատճառը ամսագրերի ուշացումն է: Հաշվի առնելով այս հանգամանքը, մենք առաջարկում ենք Ձեր մասնակցությունը նվերների ընտրության հարցում: Բացի Kaspersky եւ NOD հակավիրուսային ծրագրերից, ինչ ծրագրեր եք Դուք օգտագործում, որի լիցենզիան Ձեզ անհրաժեշտ է: Ինչ խնդիրներ եք ունենում լիցենզիաները տեղադրելիս: Ուրիշ ինչ նվերներ կցանկանայիք տեսնել մեր կայքում: Այս ամենի պատասխանը իմանալու համար, մենք ակտիվացնում ենք ՔՆՆԱՐԿԵԼ-ու հնարավորությունը, այսուհետ դուք կարող եք քննարկել հոդվածը, նյութը, եւ հայտնել Ձեր կարծիքն ու առաջարկությունը: Մեր նպատակն է, որ մեր մատուցած անակնկալները լինեն օգտակար հնարավորինս շատ մարդկանց, լինեն նրանք Վանաձորցի, Հայաստանցի թե այլմոլորակային :) Անհամբեր սպասում ենք Ձեր մեկնաբանություններին:
Դիտում: 1261 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 28.03.2012
|
Հարգելի «Տեղեկատու Վանաձոր» ընթերցողներ: Մեր բազմաթիվ ընթերցողների խնդրանքով կայքում բացվում է նոր բաժին՝ Ծննդյան Շնորհավորանքներ: Ցանկացողները կարող են իրենց երեխաների, քույրերի, եղբայրների, ծնողների, .... հարազատների Շնորհավորանքները տեղադրել մեր կայքում, եւ ողջ աշխարհում գտնվող Ձեր բարեկամները կարող են տեղեկանալ այդ մասին, գրել իրենց կարծիքը այդ մասին:Ցանկության դեպքում մաղթանքին կավելացվի երաժշտական կատարում: Մանրամասների համար գրեք մեզ կամ հետադարձ կապի միջոցով, կամ մեր էլեկտրոնային փոստին՝ mervanadzor@mail.ru
Դիտում: 13625 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 27.03.2012
|
Սիրելի մայրեր, քույրեր, «Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է Ձեզ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում առողջություն, հաջողություն, սեր եւ հարգանք...Թող միշտ ժպիտ լինի Ձեր դեմքին, թող միշտ Աստված պահապան լինի Ձեզ...
Եվ որպես ՆՎԵՐ մեր գեղեցիկ սեռին, կանանց միամսյակի կապակցությամբ, մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ, Ձեզ կտրամադրվի համակարգչային դասընթացների 20% ԶԵՂՉ-ի կտրոն: Զեղչը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել «Տեղեկատու Վանաձոր» կայքում, եւ հաղորդագրություն ուղարկել կայքի ադմինիստրատորին: Պատասխան նամակում Դուք կտեղեկանաք Ձեր կտրոնը ստանալու վայրը: Հարցերի դեպքում գրեք մեզ mervanadzor@mail.ru հասցեին:
Դիտում: 1220 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 08.03.2012
|
Հարգելի ընթերցողներ, արդեն շուրջ մեկ տարի է, ինչ գործում է «Տեղեկատու Վանաձոր» կայքը: Այն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազում ԱՆԱԿՆԿԱԼ-ներ եւ ԱԿՑԻԱ-ներ: Սակա
...
Մանրամասն »
Դիտում: 1795 |
Ավելացրեց: andy |
Ամսաթիվ: 01.03.2012
|
|