ՀՀ կառավարությունը որոշում է
կայացրել, որի համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տոներից
յուրաքանչյուրին հաջորդող օրերը 2012թ.-ին ոչ աշխատանքային կլինեն:
Այսպիսով,
երկուշաբթի օրերը՝ 2012թ.-ի ապրիլի 9-ը, հուլիսի 16-ը, օգոստոսի 13-ը և
սեպտեմբերի 17-ը տեղափոխվել են շաբաթ օրեր՝ ապրիլի 14, հուլիսի 21,
օգոստոսի 18 և սեպտեմբերի 29: Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում
է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և
Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության
(Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։ Մեռելոցը
Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության
որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
առաջարկությամբ։
|