Գլխավոր » 2012 » Հունվար » 28 » ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է - ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
12:00
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է - ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ՕՐԸ
Այսօր Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձն է։ 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
«Տեղեկատու Վանաձոր»-ը Շնորհավորում է ողջ հայ ժողովրդին, նրա արու զավակներին տոնի կապակցությամբ, ցանկանում խաղաղություն, առողջություն եւ նորանոր հաջողություններ մեր հայ ժողովրդին: