Գլխավոր » 2011 » Նոյեմբեր » 10 » Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է. այն նշվում է 1945-ից
12:52
Այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է. այն նշվում է 1945-ից
Այսօր նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: 1945 թվականի հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Պատմական այս համաժողովը հրավիրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձեւավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Առաջին անգամ այս համաժողովին հավաքվել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգությունների երիտասարդների։ Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության օր:
Այս օրը նշվում է որպես երիտասարդների համախմբվածության եւ համերաշխության տոն՝ եւս մեկ անգամ հիշեցնելով երիտասարդների ուժի եւ նրանց՝ ապագան կառուցելու մեծ ցանկության մասին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է երիտասարդներին տոնի առթիվ՝ մաղթելով տոկունություն, միշտ առաջ գնալու եւ դժվարությունները հաղթահարելու վճռականություն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունեությամբ մշտապես նեցուկ է կանգնելու երիտասարդությանը՝ նրա ներուժն ու կարողություններն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը։