Սեպտեմբերի 18-21-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում
կկազմակերպվի պետպատվերով հրատարակված, այդ թվում` գեղարվեստական,
ալբոմային, մանկական, հանրամատչելի գրականության ցուցահանդես-վաճառք:
Ցուցահանդեսի նպատակն է մարզում ընթերցանության քարոզչությունը, գրքի
տարածումը, նաև վաճառքի կազմակերպումը:
Ցուցահանդես-վաճառքը կանցկացվի Վանաձորի մարզային գրադարանում, իսկ պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Այդ օրերին նախատեսվում են հանդիպումներ մարզի գրողների, մտավորականների,
աշակերտների և ուսուցիչների հետ: Կկազմակերպվեն նաև գրական ընթերցումներ,
կհնչի ասմունք: Հայաստանի ճանաչված գրողներն ու հրատարակիչները
հանդիպումներ կունենան նաև Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանողների
հետ: Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 4-51-26 /Լոռու մարզային գրադարան/