ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 09.04.2026, 10:56
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր դպրոց Կրթություն Армения Երեւան Yerevan աշխատանք Վանաձորում ереван տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ ռուսական եկեղեցի Ապրիլի 7 ներկիր ինքդ աշխատատեղեր ճանապարհային երթեւեկության նշաններ Genocide ապրիլի 24 24 апреля ցեղասպանություն Геноцид լճեր հյուրանոց гостиница անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի սահմանադրություն տոներ ոչ աշխատանքային օր 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ AntiVirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր kod Ванадзор ժամերի փոփոխություն google տեղեկատու Վանաձոր Ձմեռ է / Зима Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք տոնավաճառ Մայրամուտ пасха Զատիկ քաղաքապետարան տոն Քաղաքային այգի Microsoft Քաղաքային տեսարան Ալավերդի ավտոպատահար Алаверди Հայաստան Armenia Սուրբ ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Լոռու մարզային գրադարան Վանաձորյան բնություն վթար միկրոավտոբուս Ղարաքիլիսա մայիսի 28 Հայաստանի Հանրապետություն Ապարան Սանթուր Vardan Dolmajyan Santur Լոռու մարզպետ Ռուսաստան քաղաքապետ Vitamin club Վիտամին ակումբ 2012 ԱՄՆ սպիտակ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն Հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Ապրիլ » 03 » ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
17:36
ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
2010 թ. ընթացքում վերջապես կառուցվեց Տարոն 4 թաղամասի գերեզմանատան արևմտյան հատվածի պարիսպը՝ 8մլն 240 հազար դրամ ընդհանուր  արժողությամբ։ Խնդիրն այն էր, որ մարդիկ արդեն մահացածներին հողարկավորում էին գրեթե մայթին կպած, իսկ տարիներ առաջ տեղադրված ցանցե պարիսպը ոչ մեկը հաշվի չէր առնում։
 
Օրեցօր ավելացող գերեզմանները վերջնականապես նյարդայնացրել էին ինչպես Տարոն 4 թաղամասի բնակիչներին, այնպես էլ՝ քաղաքապետարանին։ Տարոն 4 թաղամասի գերեզմանատունը մասնակի փակ է, նոր հողարկավորություններ անելն այնտեղ արգելված է։ "Մահացածներին արդեն հուղարկավորում էին մայթերի վրա, քիչ մնար փողոցում կթաղեին”, մեզ հետ զրույցում դժգոհեցին թաղամասի բնակիչները։
 
Պարսպի կառուցումը թույլ տվեց նախ կանխել "Ճանապարհի մեջտեղում” սպասվելիք հուղարկավորությունները։ Կառուցվեց երկար հենապատ, որին զուգահեռ նաև մայթ՝ անցորդների տեղաշարժը նորմալեցնելու համար, լուծվեց նաև լուսավորության խնդիրը։ Այսօր վերջնականապես խնդիրը լուծված է, վանաձորցիները կարող են գիշերը հանգիստ բարձրանալ այդ ճանապարհով, պարիսպը իրական փրկություն էր նրանց համար:
 
Սակայն այսօր, գերեզմանատան հենապատը դարձել է  սեր բացատրելու հարմար ցուցանակ։ Ամիսներ առաջ հայտնվեցին անանուն գրառումներ, որտեղ սիրո խոստովանություն էր գրված, սրտիկներ էին նկարել։ Օրեր անց դրան ավելացան նորերը, ու այդպես հենապատը դարձավ "գովազդային վահանակ”։ Տարոնցիները սրա հետ կապված ասում են. "Չեն էլ ամաչում, էլ սեր բացատրելու տեղ չունեն, գերեզմանի վրա են գրում”: Ինչպես մեզ հետ զրույցում մի աղջիկ դժգոհեց՝ "Գնա մեռի, արի սիրեմ” տարբերակն է։
 
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

Հոդվածը՝ www.lragir.am-Ի
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1086 | Ավելացրեց: andy | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2011  »
Եկ Եք Չր Հն Ուր Շբ Կր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 278

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 216.73.216.129

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2026