Գլխավոր » 2011»Մայիս»10 » Խոշոր վթար Լենինգրադյան փողոցում. Միկրոավտոբուսը շրջվել է. կան վիրավորներ
22:53
Խոշոր վթար Լենինգրադյան փողոցում. Միկրոավտոբուսը շրջվել է. կան վիրավորներ
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երեւանի Լենինգրադյան փողոցում, Լենինգրադյան-Շինարարներ փողոցների հատման մասում: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota Corolla մակնիշի 25 ՕՕ 110 համարանիշով մեքենան բախվել է մարդատար Ford մակնիշի 04 99 Լ համարանիշով միկրոավտոբուսին, որն իրականացնում էր Երեւան-Վանաձոր ուղերթը: Միկրոավտոբուսն իր հերթին հարվածել է «Ռենո» մակնիշի 70 ՏՍ 555 համարանիշի ավտոմեքենային։ Մինչ ոստիկանների ժամանելը, Toyota-ի վրայից հանել են համարինիշները։
Բախման արդյունքում Ford-ը շրջվել է։ 8 ուղեւորների տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Լենինգրադյան փողոցում մեծ խցանում է առաջացել։ Փողոցը խցանումներից ազատելու համար դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ՝ Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է եկել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը։