«Կրոսվորդն» անգլիական բառ է, որը կարելի է թարգմանել ՙ«Խաչվող բառեր՚», կամ ՙ«բառերի խաչաձևում՚:» Աշխարհում առաջին խաչբառ կազմողի մասին այսպիսի պատմություն է պահպանվել: Քսաներորդ դարի ոմն Օրվիլլի դատապարտվում է երեք տարվա բանտարկության: Բանտում նստած‘ ձանձրանալով, նա փորձում է զբաղմունք փնտրել, թղթի վրա նկարում է փոքր քառակուսիներ և դրանք լցնում է տառերով: Մի անգամ նրան թվում է, որ հետաքրքիր բառահյուսվածքներ են ստացվում, և նա որոշում է իր ՙաշխատությունն՚ ուղարկել խմբագրություն: Նամակում նա հայտնոևւմ է, որ հետաքրքիր խաղ է հայտնագործել, որը կոչվում է ՙքառակուսով այս ու այն կողմ՚: Խմբագիրը սրտանց ծիծաղում է նամակի վրա, դնում գրպանն ու մոռանում դրա մասին: Սակայն մի քանի օր անց, բարեկամների հետ ընթրելու ժամանակ, որպես կատակ, նա ցույց է տալիս այդ նամակը: Միասնական ջանքերով հյուրերը լուծում են այդ խաչբառը: Առաջին տպագրված խաչբառը միանգամից դուր է գալիս ընթերցողներին: Խմբագրությունը բազմաթիվ մարդկանցից ստանում է խաչբառի պատասխանները: Մարդիկ խնդրում են նոր խաչբառեր հրատարակել: Այդ ժամանակվանից մի շարք թերթերում սկսեցին կանոնավոր կերպով տպագրել Օրվիլլի գործերը, որոնք ստեղծվում էին բանտախցի անդորրի մեջ: Թերթերի տպաքանակները, ի պատիվ խաչբառերի, նկատելիորեն աճեցին: Խաչբառերի հեղինակն սկսեց հայտեր ստանալ նաև այլ երկրներից: Սկսվեց խաչբառերի նկատմամբ զանգվածային հետաքրքրությունը, որը հետագայում համակեց ողջ աշխարհը: