Փետրվար 18, 2011 | 11:15
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին փետրվարի 17-ին վթարվել է հարակից «Նովոսելցովո» ջրատար խողովակը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վթարվել է 1000 մմ
տրամաչափի «Նովոսելցովո» ջրատարը, որը սնուցում է Վանաձոր քաղաքի 60 տոկոսը
եւ հարակից 13 գյուղերը: Վթարի հետեւանքով ավտոճանապարհը լցվել է
խճաքարերով եւ դարձել դժվարանցանելի:
«Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների կողմից դադարեցվել է
ջրամատակարարումը եւ մինչ ժամը 22.30-ը կատարվել են վթարա-վերականգնողական
եւ ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Աշխատանքները կվերսկսվեն փետրվարի 18-ի առավոտյան: