ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Շաբաթ, 20.04.2024, 02:19
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Փետրվար » 16 » Վանաձորում կատարված սպանության հեղինակը նախկինում 10 անգամ դատապարտված է եղել, իսկ սպանվողը՝ 11 անգամ (վիդեո, ֆոտո)
17:50
Վանաձորում կատարված սպանության հեղինակը նախկինում 10 անգամ դատապարտված է եղել, իսկ սպանվողը՝ 11 անգամ (վիդեո, ֆոտո)
Փետրվար 10, 2011 | 19:15

Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում մի քանի ժամ առաջ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է  Տիգրան Մեծի 54 շենքի բնակիչ, «Գիվի» մականվամբ, նախկինում 10 անգամ դատապարտված 51-ամյա Գեւորգ Սեյրանի Միրաքյանը:

Ինչպես NEWS.am-ին Վանաձորից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի աշխատակիցները Լոռու մարզի քննչական բաժնի քննիչների հետ դեպքի վայրում փորձարարական աշխատանքներ են կատարում: Մասնավորապես, Միրաքյանը քննչական խմբին մատնացույց է անում այն վայրը, որտեղ գցել է սպանվածի դին: Սպանվածը նախկինում 11 անգամ դատապարտված, Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի 1-ին շենքի 1 բնակարանի բնակիչ, «Մշկո» մականվամբ 70-ամյա Միշա Կիրակոսյանն է:

Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ գիշերը Տիգրան Մեծ փողոցի բնակարանում երկուսը միասին կերուխում են արել եւ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գիվին սպանվածի ձեռնափայտով մի քանի անգամ հարվածել է Կիրակոսյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Այնուհետեւ, երբ տեսել է, որ նա մահացել է, դիակը դուրս է հանել բնակարանից եւ թողել բակում:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

Դեպքի վայրում է Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբախ Համբարյանը, Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, Լոռու քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը,  փորձագետն ու քննչական խումբը: Սպանություն կատարողը ձերբակալվել է եւ դեպքի վայրի փորձարարական աշխատանքներից հետո տեղափոխվելու է Վանաձորի ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ):


Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1008 | Ավելացրեց: andy | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ կանեք առաջին հերթին, եթե լինեք քաղաքապետ
Ընդամենը պատասխան: 138

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.118.145.114

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024