01.03.2011
Երեկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հրդեհի հետեւանքով երկու
երեխա է մահացել` 4-ամյա Ալեքս եւ 2-ամյա Անահիտ Քարադանյանները:
Հայաստանի
արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` Չերկասի փողոցի թիվ
2 շենքի թիվ 17 բնակարանում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 15:00-ին: Դեպքի
վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 15.20-ին, մարվել`
15.35-ին:
Երկու երեխաները Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց են
տեղափոխվել մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը, սակայն ճանապարհին մահացել են:
Հոդվածը՝ azatutyun.am-ի
|