Հունվարի 21-ին ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ
38-ամյա Արմեն Ն.-ն Լոռու մարզի տարբեր գյուղերից 2010 թվականի նոյեմբերի
վերջերից մինչեւ դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում գնել է 15 ձի,
մորթել ու տավարի մսի փոխարեն Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում 1
կիլոգրամը 1.500-2.000 դրամով վաճառել է տարբեր անձանց:
Ոստիկանության
տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է նաեւ, որ Արմեն Ն.-ն մի քանի
անգամ ձիու միս է վաճառել Վանաձորի կենտրոնական շուկայի մսավաճառներից
մեկին, որն էլ իր հերթին մեկ կիլոգրամը 1.500-2.500 դրամով այն վաճառել է
տարբեր քաղաքացիների:
|