ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 18.04.2024, 20:08
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Մարտ » 19 » ՎԱՆԱՁՈՐԻ ՓՈՂՈՑԸ ՀԱՐԹԵՑՎԵՑ ԼՐԱԳՐՈՂԻ ԶԱՆԳԻՑ ՀԵՏՈ
22:11
ՎԱՆԱՁՈՐԻ ՓՈՂՈՑԸ ՀԱՐԹԵՑՎԵՑ ԼՐԱԳՐՈՂԻ ԶԱՆԳԻՑ ՀԵՏՈ
Վանաձոր քաղաքի ճանապարհները վարորդների համար լուրջ գլխացավ են դարձել։ Թեպետ ամեն տարի քաղաքապետարանի կողմից բավականին մեծ գումարներ են հատկացվում դրանք բարեկարգելու համար, սակայն այդուհանդերձ, այս հարցը քաղաքում շարունակում է մնալ օրակարգային։
 
Վանաձորում վերջին տարիներին փողոցների ամբողջական ասֆալտապատում չի կատարվել, իսկ եթե նույնիսկ արվել է, ապա միայն մի քանի փողոցներում, այն էլ՝ մասնակի։ Մնացած փողոցներում կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ, այլ կերպ ասած`կարկատում են։ Իսկ փողոցների քարուքանդ վիճակում իր ուրույն ձեռագիրն ունի Լոռի ջրմուղ կոյուղի ՓԲԸ-ն, որը ջրի խողովակների վթարները վերացնելու պատճառով քանդում է ճանապարհը և մոռանում այն գոնե նախկին տեսքին բերելու մասին։
 
Վանաձորի Բազում թաղամաս տանող Շինարարների փողոցով են երթևեկում քաղաքային տրանսպորտի շուրջ 80 տոկոսը։ Չնայած դրան, Շինարարների փողոցն այսօր դարձել է գրեթե անանցանելի. "Մեկ ամիս առաջ ջրմուղն եկավ քանդեց, իրանց ջրի վթարը վերացրեց ու թողեց գնաց, սաղ ճամփեն քանդված ա, ոչ ոտով ենք կարում անցնենք, ոչ էլ տրանսպորտով, խեղճ շոֆերները կրակն են ընկել, օրը մի մաս են փոխում”,- մեզ հետ զրույցում դժգոհեց 40-ամյա Աշոտը։
 
Բնակիչները ևս հաստատեցին քաղաքացու ասածը, ավելացնելով, որ բազմիցս դիմել են ինչպես Լոռի ջրմուղ կոյուղի ՓԲԸ-ին, այնպես էլ Վանաձորի քաղաքապետարանին, սակայն հարցին լուծում չի տրվել։ Երթուղային տաքսիների վարորդներն էլ տեսնելով, որ լուսանկարում ենք անանցանելի դարձած ճանապարհները, հույսները կորցրած հայտնեցին, որ դժվար թե որևէ բան փոխվի, քանի որ խնդրին բոլորն էլ տեղյակ են։
 
Քանդված ճանապարհից զանգահարեցինք ԼՋ պետ Էդվարդ Վահանյանին, պարզելու, թե ինչն է եղել ճանապարհը քանդելու և այն չբարեկարգելու պատճառը: Պարզվեց` "անբարենպաստ եղանակն էր ու առատ ձյունը”, հետո պարոն Վահանյանը երբ իմացավ, որ խոսքը վերաբերում է Շինարարների փողոցին, միանգամից պատասխանեց. "Այդ փողոցը էսօր առավոտ շիբին են լցրել, սաղ դզած ա, սարքել են, պրոբլեմ չկա էդտեղ, գնացեք ինքներդ նայեք”։ Սակայն երբ Պարոն Վահանյանին տեղեկացրեցինք, որ մենք փողոցում ենք և որևէ բարեկարգման հետք անգամ չկա, խոստացավ անմիջապես պարզել։ Մոտ երկու րոպե անց արդեն հայտնվեց խճաքարով պատված բեռնատարը հարթեցնող տեխնիկայի հետ, որն էլ փոսերը հարթեցրեց և հեռացավ։
 
Սակայն հետաքրքիրն այն էր, որ ԼՋ պետը մեկ ամիս շարունակ անտեսել էր բնակիչների և վարորդների բողոքը, խնդրի լուծումը դանդաղացնելով, այդ ամենի պատճառը տեսնելով ձյան մեջ, իսկ երբ նրան զանգահարեցինք և ներկայացանք, ապա նույն պահին աշխատանքը կատարվեց։
 
Վանաձորում նմանօրինակ բազմաթիվ փողոցներ կան։ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն ասում է, որ այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 90 մլն դրամ գումար, որը պետք է ծախսվի շուրջ 40 փողոցի համար, սակայն մասնակի։ Այսինքն, այս տարի ևս, Վանաձորի ճանապարհները կարկատան կարվեն՝ պահպանելով հին ու բարի ավանդույթները՝ "Փոսային ու միայն փոսային”։ Իսկ ճանապարհներում առկա ասֆալտի նմանօրինակ քայքայվածության պատճառն, ըստ Մելիքյանի՝  "Շատ ձյունն էր ու աղը”։
 
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր, Հանրային թղթակից ծրագրի շրջանակներում

Հոդվածը՝ www.lragir.am-ի
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1091 | Ավելացրեց: andy | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ կանեք առաջին հերթին, եթե լինեք քաղաքապետ
Ընդամենը պատասխան: 138

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.221.146.223

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024