Ապրիլի 3-ին Վանաձորում տեղի կունենա ձյուդոյի մանկապատանեական հանրապետական
մրցաշար, նվիրված Լոռու մարզում ձյուդոյի հիմնադրման 35-ամյակին: 35
տարիների ընթացքում Լոռու մարզը ունեցել է զգալի հաջողություններ, մասնավորապես
Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ են դարձել Կարապետ Դեմիրյանը, Տիգրան
Վարոսյանը, Գոռ Հարությունյանը, Դավիթ Ղազարյանը, Գարիկ Հարությունյանը Եվրոպայի
պատանիների օլիմպիական օրերում գրավել է 2-րդ մրցանակային տեղը, իսկ Դավիթ
Ղազարյանը 2010թ-ի Սինգապուրում կայացած պաատանիների առաջին օլիմպիական խաղերում
գրավեց 3 մրցանակային տեղը: