Գլխավոր » 2011 » Ապրիլ » 28 » Վանաձորում 48-ամյա տղամարդն ընկել է փոսը. նրան դուրս են բերել փրկարարները
22:07
Վանաձորում 48-ամյա տղամարդն ընկել է փոսը. նրան դուրս են բերել փրկարարները
Լոռու ոստիկանության բաժնում ապրիլի 27-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում` նորակառույց շենքի հիմքի համար փորված փոսն է ընկել քաղաքացի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծռայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատ:
Փրկարարների ուժերով 4 մետր խորությամբ փոսից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակիչ 48-ամյա Արտակ Աբովյանը, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Ըստ հերթապահ բժշկի` Ա.Աբովյանի առողջական վիճակը բավարար է: