Գլխավոր » 2011»Հունիս»10 » Վանաձորի «Տարոն-2» թաղամասի շենքերի բնակարանները վերանորոգված կհանձնվեն իրենց տերերին
15:38
Վանաձորի «Տարոն-2» թաղամասի շենքերի բնակարանները վերանորոգված կհանձնվեն իրենց տերերին
Վանաձորի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-7-ի թիվ 36 եւ 37 կիսակառույց շենքերի շինարարությունն ավարտին հասցնելու համար համայնքային բյուջեից մոտ 102 մլն դրամ գումար է ծախսվել: Ընդ որում' նախատեսված էր, որ 32 բնակարանների տերերը, որոնք հանդիսանում են ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, սեփական ուժերով պետք է իրականացնեին բնակարանների ներքին հարդարման աշխատանքները: Սակայն գերմանական «Կյանքի հաց» կազմակերպությունն իր վրա է վերցրել շենքերի ներքին հարդարման ֆինանսավորումը' մոտ 60 մլն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Վանաձորից, կազմակերպության նախագահ Դրագո Սիմեոնովիչը' փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի ուղեկցությամբ, հանդիպել է 32 ընտանիքների հետ, որի ժամանակ տեղեկացրել է, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն' համաձայն շահառուների ցանկության: Բնակիչները կարող են ընտրել իրենց ցանկացած գույնի շինանյութը, ամեն ինչ համապատասխանացնել իրենց ճաշակին: Նախատեսվում է այս աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ: