ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Երկուշաբթի, 25.05.2026, 14:58
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ դպրոց Կրթություն Армения Երեւան աշխատանք Վանաձորում ереван տեղեկատու խաչքար վաճառք продажа ուսումնական պլան ամառային ժամանակ Ապրիլի 7 ճանապարհային երթեւեկության նշաններ Genocide ցեղասպանություն 24 апреля լճեր гостиница հյուրանոց ընդունելություն ոչ աշխատանքային օր սահմանադրություն տոներ շախմատ 2011 համագործակցություն եկեղեցական տոներ AntiVirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք տոնավաճառ Մայրամուտ пасха Զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր Քաղաքային այգի Microsoft Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար Հայաստան փրկարարական ծառայություն Armenia Apple Սուրբ ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն վթար միկրոավտոբուս մայիսի 28 Ապարան Ղարաքիլիսա Սարդարապատ Հայաստանի Հանրապետություն Vardan Dolmajyan Santur Վարդան Դոլմաջյան Լոռու մարզպետ Ռուսաստան քաղաքապետ Վիտամին ակումբ Vitamin club 2012 ԱՄՆ սպիտակ հրաշքներ չեմպիոն աշխարհի առաջնություն կառավարություն Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ авария սոցիալական փաթեթ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Մայիս » 04 » Վանաձորի մանկատանը համակարգչային սենյակ է հիմնվել
23:46
Վանաձորի մանկատանը համակարգչային սենյակ է հիմնվել

Ենթակառուցվածքային ծրագրերին զուգընթաց «Հայաստան» համահայկական հիմնադրամը նաեւ տարբեր ծավալի կրթական ծրագրեր է իրականացնում Հայաստանում ու Արցախում: Այդպիսի երկու ծրագիր իրականացվել է Վանաձորում Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ:
131 սան ունեցող թիվ 30 մանկապարտեզին տրամադրվել է կահույք, հանգստի ու ժամանցի պարագաներ: Բարեկարգվել է խաղահրապարակը, որտեղ տեղադրվել է տաղավար եւ անհրաժեշտ սպորտային գույք:
Երկրորդ ծրագիրն իրականացվել է Վանաձորի մանկատանը, որտեղ համակարգչային դասասենյակ է հիմնվել: Ներկայումս մանկատանը տարբեր տարիքային խմբերի 102 երեխա է ապրում` մի մասը ծնողազուրկ, մյուսներն էլ` սոցիալապես անապահով ընտանիքներից: Մանկատան սաներից 60-ը հաճախում է հանրակրթական դպրոց, 20-ը` քոլեջ ու բարձրագույն ուսումնական հաստատություն:
դժվարություններ տեսած այս պատանիներին համակարգչային գիտելիքները կօգնեն ավելի վստահ կյանք մտնել եւ մրցունակ լինել աշխատանքային շուկայում:
Համակարգչային դասասենյակը վերանորոգվել ու կահավորվել է արդի պայմաններին համապատասխան: Տրամադրվել  է համակարգչային տեխնիկա, այդ թվում` վերջին սերնդի տասը համակարգիչ, UPS, բազմաֆունկցիոնալ սարք (տպիչ, սքաներ, պատճենահանող սարք), ինչպես նաեւ ուսումնական DVD սկավառակներ: Ներդրվել է անվճար օպերացիոն համակարգ, ստեղծվել համակարգչային ներքին ցանց, որը հնարավորություն կտա հետագայում  միանալ համացանցին:
Իսկ «Ինստիգեյթ» ճարտարագիտական կենտրոնը պարտավորվել է մանկատան սաների համար տեղում անցկացնել անվճար համակարգչային դասընթացներ, ինչպես նաեւ վերապատրաստել համապատասխան մասնագետի, ով հետագայում կդասավանդի երեխաներին:
«Մենք կարեւորում ենք ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, սակայն նախընտրեցինք, որ մեր առաջին ձեռնարկներն ուղղված լինեն մանկական հաստատություններում կրթական արդի պայմանների ստեղծմանը, ինչը նոր հեռանկարներ կբացի երիտասարդ սերնդի համար: Հունահայ համայնքը հավատում է, որ գիտելիքներով զինված` Վանաձորի մանկատան սաները պատրաստվածությամբ չեն զիջի իրենց հասակակիցներին, իսկ մանկապարտեզի փոքրիկ հայորդիներն իրենց առաջին քայլերը կանեն գեղեցիկ ու ապահով պայմաններում»,- ասում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը:
Համակարգչային սենյակի ստեղծումը Հիմնադրամի երկրորդ ծրագիրն է այս հաստատությունում. անցյալ տարի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախաձեռնությամբ վերանորոգվեցին մանկատան 10 սանհանգույցները:

Հոդվածը՝
ankakh.com
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1031 | Ավելացրեց: andy | Տեգեր: համակարգչային սենյակ, մանկատուն, Vanadzor, Ինստիգեյթ, Ванадзор, Վանաձոր | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2011  »
Եկ Եք Չր Հն Ուր Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ կանեք առաջին հերթին, եթե լինեք քաղաքապետ
Ընդամենը պատասխան: 138

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 216.73.216.133

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2026