Գլխավոր » 2011»Օգոստոս»12 » Վանաձորցի բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Չեչնիայում
23:28
Վանաձորցի բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Չեչնիայում
armregions.am Հուլիսին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կայացել է Եվրոպայի կրտսեր պատանի բռնցքամարտիկների բաց առաջնություն: Այս մասին տեղեկացնում է armregions.am-ի Վանաձորի թղթակիցը: Առաջնությանը մասնակցել են 13-14 տարեկան, 38-81 քաշային կարգ ունեցող բռնցքամարտիկներ: Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց կազմով, որոնց թվում եղել են նաև վանաձորցի մարզիկներ:
38 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը աշխատանքային հերթափոխից, մարզիչ` Ազատ Հայրապետյան, մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան 41,5 կգ քաշային Հրայր շահվերդյանը, մարզիչ` Արկադի Կոստանյան, զբաղեցրել են առաջին հորիզոնականները:
Վազգեն Բադալյան մարզակումբի և օլիմպիական հերթափոխի մարզաձևերի մարզադպրոցի սան Սպարտակ Թումանյանը, մարզիչ` Գևորգ Կոստանյան, արժանացավ բրոնզե մեդալի: Հավաքականի 12 մարզիկներից 2-ը նվաճեցին ոսկե, 4-ը` արծաթե, 6-ը` բրոնզե մեդալներ: Մարզիկների կարծիքով` նման մրցաշարերը ինքնադրսևորման հնարավորություն են տալիս և նպաստում բռնցքամարտի ասպարեզում կայանալուն:
Մարզիչները բարձր են գնահատել սաների գրանցած հաղթանակները` նշելով, որ նրանք կրկին կարողացան բարձր պահել Հայաստանի և իրենց պատիվը: Բացի պատանիների առաջնությունից` Երևանում ևս անցկացվել է բռնցքամարտի մեծահասակների առաջնություն, որից ևս վանաձորցի մարզիկները վերադարձել են 4 բրոնզե մեդալներով: