Վանաձորում զբոսաշրջության զարգացմանը լավ հեռանկարներ են սպասվում: Քաղաքում գործող սրճարաններին ավելացավ եւս մեկը՝ «Քարանձավ» սրճարանը: Գեղեցիկ, անզուգական, Թումանյանական շրջանի մթնոլորտը անկրկնելի շունչ է հաղորդում միջավայրին: Թվում է թե գտնվում ես 19-րդ դարում, քաղաքակրթության թոհ ու բոհից հեռու: Սրճարանը ունի եւ կանաչապատ ամառային գոտի, եւ փակ «քարանձավային» տարածք, ուր իրենց հանգիստը կարող են վայելել բոլորը: Սրճարանը գտնվում է Վանաձորի սոցիալական համալիր կենտրոնի հարեւանությամբ՝ Նժդեհի 14ա հասցեում: Ձեզ մնում է միայն մի բան՝ այցելել եւ անձամբ համոզվել, որ իրականությունը կարող է ավելին լինել, քան նկարագիրը: