Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության գարնանային այս հիասքանչ
տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անսահման երջանկություն և սեր:
Հայաստանի Հանրապետության այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր
քրիստոնեական հավատքին և արմատներին: Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ
Մարիամ Աստվածածնի Ավետումը, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում
տոնին:
Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները մեկ անգամ ևս վերաիմաստավորելու,
մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է: Այսօր մենք ձեզ, սիրելի՛ կանայք,
փոխանցում ենք մեր սերը` հայտնելով մեր գնահատանքն ու երախտագիտությունը: Զավակները
երբեք չեն կարող վարձահատույց լինել իրենց ծնողներին, սակայն մշտապես պիտի
գիտակցեն, որ իրենց խաղաղությունը, ձեռքբերումները, իրենց ընտանիքների լուսավոր ու
կայուն ապագան մայրերի ամենամեծ երջանկությունն են:
Սիրելի՛ կանայք,
Եղե՛ք առողջ ու երջանիկ, եղե՛ք ամուր թիկունք մեր երկրին, որպեսզի ձեր սերն ուժ
տա բոլորիս միասին կերտելու հզոր երկիր` քայլ առ քայլ իրականություն դարձնելով մեր
երազանքի Հայաստանը: