ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Ուրբաթ, 26.04.2024, 15:17
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Մարտ » 13 » ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԸ՝ Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
18:42
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԸ՝ Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Ծնվել է 1950 թվականի հունվարի 9-ին՝ Կիրովական քաղաքում: Սամվելի հայրը՝ Մհեր Խալաթյանը, Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղից է: 1967-ին ավարտել է տեղի Մ. Մաշտոցի անվան (թիվ 15) միջնակարգ դպրոցը, 1978-ին պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1970-1972-ին ծառայել է խորհրդային բանակում:
Աշխատել սկսել է դպրոցական ավագ տարիքից՝ շինարարությունում, արտադրությու-նում՝ բանվոր, պետթատրոնում՝ սիրող դերասան, այնուհետ, 1969-ից «Կառուցող», շրջանային «Գուգարք», քաղաքային «Կայծ» թերթերում՝ գրական աշխատող, 1976-1982-ին՝ Կիրովականի քաղաքային «Կայծ» թերթի նամակների բաժնի վարիչ:
1982-ին աշխատանքի է անցել ՀԿԿ Կիրովականի քաղկոմում՝ որպես մամուլի և մշակույթի գծով հրահանգիչ:
1988-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, մասնակցել տեղի «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծմանն ու գործունեությանը, որի համար հեռացվել է ԽՄԿԿ շարքերից:
1991-ին ընտրվել է քաղաքային խորհրդի պատգամավոր, քաղխորհրդի կողմից ընտրվել քաղաքային «Վերածնունդ» թերթի գլխավոր խմբագիր, միաժամանակ հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» և հասարակական-քաղաքական «Արփի» թերթերը:
1996-ին նշանակվել է նորաբաց «Լոռու մարզ» մարզային թերթի գլխավոր խմբագիր:
1999-ին նշանակվել է Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն:
2003-ին տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել Ազգային պատկերասրահում՝ փոխտնօրեն, այնուհետև՝ գիտական քարտուղար:
2006-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
2007-ին Ս. Խալաթյանն աշխատանքի է անցել Լոռու մարզպետարանում որպես մարզպետի օգնական, ապա նույն թվականից  մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսն աշխատել է ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպությունում՝ որպես մարզային կազմակերպիչ:
2010-ի ընթացքում զբաղվել է միայն ստեղծագործական աշխատանքով:
Բազմաժանր գրող է: Հայաստանում և արտերկրում հրատարակվել են նրա հեղինակած բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 30 գիրք (12-ը ալմանախային), շուրջ 20 պիես ունեցել է ավելի քան 10 բեմադրություն Հայաստանում և արտերկրում, ստեղծագործությունները թարգմանվել, տպագրվել են բազմաթիվ լեզուներով:
ԽՍՀՄ թատերական փառատոնի դափնեկիր է (1985թ.), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010թ.), հանրապետական, միութենական, միջազգային գրական և թատերական բազմաթիվ մրցույթների ու փառատոնների մրցանակակիր:
Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, նկարիչների միությունների և ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի (IFG) անդամ է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր, 5 թոռ:
Օրերս Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հրամանով լրագրող, դրամատուրգ և երգիծաբան Սամվել Խալաթյանը նշանակվել է Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:

«Լուսարձակը» շնորհավորում և աշխատանքային բեղուն գործունեություն է մաղթում Սամվել Խալաթյանին:
Ցրտահերկ եմ արդեն անում,       
Աչքս առած ձյունոտ սարին:         
Անցած օրս չեմ իմանում,                  
Էլ չեմ հաշվում օր ու տարին:      
Ո՞վ կցանի արտն իմ վարած,
Ո՞վ կհնձի բերքը սրտիս,
Հին օրերիս հուշերն առած

Հրաժեշտ եմ տալիս արտիս....

Հոդվածը՝ «Լուսարձակ» շաբաթաթերթի

P.S. «Տեղեկատու Վանաձոր»-ը եւս միանում է Շնորհավորանքներին եւ մաղթում աշխատանքային նորանոր հաջողություններ

Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1489 | Ավելացրեց: andy | Տեգեր: Ванадзор, Վանաձոր, Խալաթյան, Халатян | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Դուք օգտագործում եք...
Ընդամենը պատասխան: 159

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 7
    Հյուրեր: 7
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.117.152.251

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024