Գլխավոր » 2011»Ապրիլ»20 » Սամսոն Խաչատրյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման և ազատ արձակվել
09:50
Սամսոն Խաչատրյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման և ազատ արձակվել
Բռնցքամարտի ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյան,
ով ՀԱԿ համակիր է, այսօր ազատ արձակվեց անմիջապես դատարանի շենքից:
Վերջինիս գործը քննում էր Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր
իրավասության դատարանը:
Խաչատրյանը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել, իսկ դատական նիստի ավարտից հետո նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Նշենք, որ Խաչատրյանը ձերբակալվել էր մարտի 1–ին կայացած ՀԱԿ հանրահավաքի
ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Նրան մեղադրանք
էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով, այն է՝
իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Հոդվածը՝ HayNews.am