ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Չորեքշաբթի, 24.04.2024, 09:38
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Մայիս » 4 » Պատգամավորները` մամուլի մասին
14:18
Պատգամավորները` մամուլի մասին

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է: Եթե այդ օրը մամուլի ազատության պաշտպանների համար հիշարժան է, ապա մամուլի ազատության թշնամիների համար` վշտի ու հառաչի: Թե նրանցից որոնք են ավելի մեծ թիվ կազմում մեր երկրում, կպարզի վիճակագրությունը, իսկ մինչ այդ օրվա խորհրդի հետ կապված NEWS.am-ի զրուցակիցներն իրենց տպավորություններն են կիսել մամուլի ներկայացուցիչների հետ իրենց  շփումների մասին, ինչպես նաեւ հումորային ու զավեշտալի  պատմություններ պատմել:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով լրագրողների հետ շփման երկարատեւ փորձ ունի, պատմեց իր գլխովը եկածը: «Մի քանի տարի առաջ հանգստանում էի Սեւ ծովի ափին: Վատ չեմ լողում, բավականին խորն էի գնացել, այնքան խորը, որ ջուրը  նույնիսկ գլուխս էր  ծածկում: Մայրամուտ էր, արեւը ծովի սիրտն էր մտնում, ռոմանտիկ միջավայրում` բոլորից հեռու, մեջքի վրա պառկել էի ալիքներին եւ վայելում էի ծովի խաղաղությունն ու ճայերի ձայնը: Թվում էր, ոչ մի բան ու ոչ ոք չի կարող խռովել իմ եդեմական անդորրը: Ու հանկարծ, ծովի հենց մեջտեղում վանաձորյան առոգանությամբ մեկը դիմում է ինձ` «Դալլաքյան ջան, բարի իրիկուն»:

Ահաբեկվեցի բառիս բուն իմաստով, մտածեցի, որ ճայերից մեկն է հետս խոսում, բայց պարզվեց, վանաձորցի մի լրագրող էր: Ասաց, որ դեռ ափում կնոջ հետ կանգնած է եղել եւ տեսել է, որ լողալով հեռուն եմ գնում: Որոշել է պարզել` ե՞ս եմ, թե ոչ, ու «հետապնդել» է ինձ: Տեսնելով որ ես եմ` որոշել է բարեւել»:

Քանի որ Դալլաքյանն աչքի է ընկնում իր հավասարակշռված կեցվածքով, NEWS.am-ը հետաքրքրվեց` եղե՞լ է դեպք, երբ նրան որեւէ լրագրող կարողացել է հունից հանել: Պատգամավորն ասաց, որ չկա այնպիսի լրագրող, որն իր հարցով հունից հանած լինի, քանի որ «իմ եւ լրագրողների միջեւ, անկախ նրանից, թե մեր հայացքներն համընկնում են, ստեղծվել են հանդուրժողական, բարեկամական հարաբերություններ»,-ասաց Դալլաքյանը: Նա նաեւ նշեց, որ կան լրագրողներ, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով եւ որոնց ձեռքը սեղմելու ցանկություն է առաջանում:

«Եթե ես սկսեի նրանց անունները թվարկել, մեր հարցազրույցը շատ երկար կտեւեր»,-նշեց պատգամավորն ու զրույցն ամփոփեց ԱՄՆ դեմոկրատիայի հայր համարվող Ջեֆերսոնի խոսքով. երբ նրան հարցրել են, թե կուզեիք կառավարություն` առանց մամուլի՞, թե՞ մամուլ` առանց կառավարության, նա պատասխանել է` մամուլ`առանց կառավարության: «Մեկնաբանություններն ավելորդ են, եւ ես դրա ջատագովն եմ»,-հայտարարեց անկախ պատգամավորը:

 ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը թեեւ մամուլի ներկայացուցիչների հետ կապված հումորային դեպք չհիշեց, սակայն նշեց, որ լրագրողների հետ իր շփման ընթացքում երբեք չի մերժել նրանց` պատասխանել այս կամ այն հարցին:

 «Սկզբում իմ շփումը սկսվել է որպես պաշտպանության փոխնախարար: Միշտ մտածել եմ, որ եթե ուզում ես քո այս կամ այն ծրագիրը կյանքի կոչել, պարտավոր ես մամուլի հետ անկեղծ լինել եւ դիմել մամուլի օգնությանը»,-նշեց Աղաբեկյանը: Նա անկեղծացավ, որ լրագրողների հետ շփման ժամանակ միշտ վախեցել է կոնկրետ հարցերից, եւ մտածել, թե ինչպես պետք է պատասխանի, եթե դրանք տրվեն իրեն: «Ի զարմանս ինձ`միշտ այդ հարցերը ինձ չեն տվել: Ես էլ մտածել եմ, որ դա կամ ինֆորմացիայի, խնդիրը մանրամասն չուսումնասիրելու հետեւանք է, կամ էլ պրոֆեսիոնալիզմի պակասի»,-անկեղծացավ Աղաբեկյանը`չհիշելով, սակայն, թե այդ ո՞ր հարցերն են, որոնք իրեն վախ են պատճառել:

 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հիշեց մի զավեշտալի դեպք, որը տեղի է ունեցել ասուլիսներից մեկի ժամանակ: Ասուլիսը, որին հրավիրվել են «Ժառանգության» պատգամավորները, կապված է եղել մի խնդրի հետ, որի առնչությամբ «Ժառանգությունը» մինչ այդ հանգամանալից հայտնած է եղել իր տեսակետն ու դիրքորոշումը: Այն ընթացքում, երբ ասուլիսի մյուս մասնակիցները իրենց դիրքորոշումն են հայտնել, «Ժառանգության» պատգամավորները որոշել են ջուր խմել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ լուսանկարել է ջուր խմող «Ժառանգության» պատգամավորներին եւ այն մատուցել հետեւյալ մեկնաբանությամբ. «Երբ «Ժառանգության» պատգամավորներին հարց ուղղվեց, նրանք բերանները ջուր առան»:

«Մեզ ջուր հյուրասիրեցին, մենք էլ հյուրասիրվեցինք, դրա մեջ ի՞նչ տարօրինակ բան կա»,-տարակուսեց Ալավերդյանը: Նա նաեւ նշեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ իր խոսքը միտումնավոր խեղաթյուրել են, ինչը նրան հունից հանել է: «Կան եւ լրագրողներ, որոնք, ինչպես նաեւ նրանց ներկայացրած լրատվամիջոցի ղեկավարն իսկապես աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով, եւ իսկապես նրանց ձեռքը սեղմելու ցանկություն է առաջանում»,-անկեղծացավ Ալավերդյանը:

Ունիկալ էր ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պատասխանը: Հարցին, թե լրագրողների հետ շփման ընթացքում ի՞նչ հումորային պատմություն կհիշի, նա քահ-քահ ծիծաղելուց հետո ասաց. «Ոչ մի պատմություն, ես բոլոր լրագրողների եւ լրագրուհիների հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ»: Իսկ եղել է դեպք, երբ որեւէ լրագրող Ալեքսանյանին հունից հանի իր տված հարցով կամ էլ այնպիսի հարց է տվել, որ ցանկացել է պարգեւատրել նրան: Պատասխանելուց  առաջ Ալեքսանյանը կրկին ծիծաղեց  ու ասաց. «Առաջներում եղել է, բայց հիմա ինձ չեն կարա հունից հանեն»:

Ալեքսանյանը մաղթանք էլ  ունի լրագրողներին. «Ուզում եմ, որ սաղ ճիշտը գրեն, ավել բաներ չգրեն, ինչ կա, թող դա գրեն: Ինձ պատկանող «Փարվանան» հենց պաժառ ընկավ, բոլորդ գրեցիք, բայց հենց որ բացվեց` ոչ մեկը չգրեց: Մի հատ լավ նյութ գրի, էսօր նայեմ»:

Հ.Գ. Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր է հռչակվել 1993 թվականի դեկտեմբերի 20-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով: Այդ օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում է, որ ազատ եւ անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարեւորագույն մասն է համարվում:

Հոդվածը՝ www.news.am

Պատրաստեց Հեղինե Մանուկյանը
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտում: 1028 | Ավելացրեց: andy | Տեգեր: Պատգամավոր, մամուլ | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 2
    Հյուրեր: 2
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 3.133.109.211

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024