Գլխավոր » 2011»Հունիս»7 » Microsoft-ը համաձայնել է 8,5 մլրդ դոլար վճարել Skype ծառայության համար
14:43
Microsoft-ը համաձայնել է 8,5 մլրդ դոլար վճարել Skype ծառայության համար
Կորպորացիան վերահսկիչ փաթեթը գնում է eBay ինտերնետային աճուրդից եւ Silver Lake ու Andreessen Horowitz մասնավոր ներդրումային ընկերություններից:
Skype-ը ինտերնետային հետահաղորդակցության առաջատարներից է, գրանցված այցելուների թիվը 663 միլիոն է: Անցյալ տարի նրանք կատարել են 207 մլրդ զանգ եւ հեռակոնֆերանս:
Վերջին տարիներին ընկերության ֆինանսական ցուցանիշները զգալիորեն նվազել էին համակարգիչների եւ սմարթֆոնների տարածման պատճառով: Ենթադրվում է, որ նոր ղեկավարությամբ Skype-ը կվերադարձնի իր եկամուտները, իսկ Microsoft-ը` կորցրած դիրքը: