ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 21.11.2024, 16:40
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Ապրիլ » 21 » «Microsoft»-ի «ռեյդը» սկսված է
23:34
«Microsoft»-ի «ռեյդը» սկսված է

«Microsoft»-ի հայաստանյան ներկայացուցչությունը վերջին ամիսներին սկսել է առավել ինտենսիվ պայքարել ընկերության հեղինակային իրավունքների պաշտպանության համար: Հայաստանում գրանցման առաջին տարուց՝ 2006-ից սկսած, ընկերությունը հայտարարել էր, որ պայքարելու են ծրագրահենության դեմ, ուստի չլիցենզավորված՝ պիռատական ծրագրերն առաջարկում էին փոխարինել լիցենզավորված ծրագրային համակարգերով:

Սակայն, եթե նախկինում ընկերության պայքարը սահմանափակվում էր միայն բանավոր զգուշացումներով եւ «բանակցային» մակարդակով, որեւէ մեկին չէին պարտադրում՝ ընդամենը կիրթ նամակներ էին հղում, ապա վերջին շրջանում որոշել են խնդրի լուծումը գտնել իրավական հարթությունում: Ավելին՝ մեր տեղեկություններով, ոստիկանության 6-րդ վարչությունն ակտիվ «ռեյդեր» է անում որոշ ընկերություններում (մասնավորապես Թուֆենկյանների մոտ եւ «Բրաբիոնում»)՝ պարտադրելով անհապաղ անցնել լիցենզավորված ծրագրերի կիրառմանը, ինչը, պետք է նշել՝ մեծ գումարների հետ է կապված: Ըստ մասնագետների, համակարգչային լիցենզավորված ծրագրերը երբեմն կարող են իրենց արժեքով գերազանցել համակարգիչների գներին:

«Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի իրավունքների եւ օրինական շահերի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը չթաքցրեց, որ որոշ ընկերությունների դեմ արդեն դատական հայց են ներկայացրել՝ չնշելով ընկերությունների անունները. «Դրանք հիմնականում միջին եւ փոքր բիզնես ընկերություններ են: Իրավունք չունենք որեւէ մեկի անունը հրապարակել, որովհետեւ կան դատական գործեր, նախաքննության փուլում են, եւ ընկերության անուն հրապարակելու իրավունք չունենք, իսկ ավարտված գործերի մասով էլ՝ մարդկանց հեղինակությունների խնդիր կա, եւ հետո՝ բանակցային մակարդակով մենք պարտավորվում ենք այդ ինֆորմացիան գաղտնի պահել»:

Մկրտչյանի վստահեցմամբ՝ գործը դատական ատյաններ են ուղարկում  միայն այն ժամանակ, երբ տվյալ ընկերությունների հետ բանակցությունների փուլում փոխըմբռնման չեն գալիս: «Ընդհանրապես՝ 1 տարի փորձում ենք մարդկանց հետ աշխատել, համոզել, բացատրել խնդրի կարեւորությունը, որովհետեւ շատ հաճախ ընկերության պատասխանատուները կարծում են, որ չպետք է օրինականացնեն: Էդպես  համակարգիչը գնել են եւ պարտավոր չեն օրինական ծրագիր գնել, չենք ուզում, եւ վերջ»,-ասում է Մկրտչյանը: Նշենք, որ տարբեր ընկերությունների համար նախատեսված ծրագրերի («Windows 7», «Windows XP» եւ այլն) արժեքը տարբեր է, դրանք սկսվում են 25 հազար դրամից եւ կարող են հասնել մինչեւ 15-20 հազար դոլարի: «Կան ծրագրեր, որոնք տնային պայմաններում օգտագործելու համար են, որոշները՝ բիզնես ընկերությունների»,- նշում է Մկրտչյանը:

Իսկ ինչո՞ւ չեն իրենց պայքարը սկսել պետական կառույցներից եւ խոշոր բիզնեսից: «Կառավարությունը քայլեր է ձեռնարկել, ռազմավարություն է մշակել, որում ներառվում է նաեւ պետական ոլորտի գերատեսչությունների կողմից օգտագործվող ծրագրերի օրինականացման խնդիրը: Երկրի կառավարությունը ստանձնել է այդ պարտականությունը եւ գիտակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարեփոխումների` օրինական գործելու կարեւորությունը, բնականաբար, այդ գործընթացը չի կարող մեկ օր կամ մի ժամ տեւել, դա տարիներ տեւող գործընթաց է: Եթե չեմ սխալվում, արդեն շատ-շատ նախարարություններ սկսել են օրինականացման գործընթացը»,-նշում է ընկերության իրավունքների եւ օրինականության շահերի պաշտպանը, ավելացնելով, որ որեւէ պետական գերատեսչության մասով դատական գործ չեն հարուցել:

Ստացվում է, որ «Microsoft»-ի եւ ոստիկանների «սեւ ցուցակում» են հայտնվել ամենաանպաշտպան ընկերությունները: Նրանց, ում վրա ուժները պատում է: Նշենք նաեւ, որ «Microsoft»-ի թիրախային գոտու մեջ չեն մտնում անհատները, ՀԿ-ները, ԶԼՄ-ները եւ ոչ առեւտրային կազմակերպությունները:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտում: 950 | Ավելացրեց: andy | Տեգեր: copyright, MICROSOFT, Programm, Մայքրոսոֆտ | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 6
    Հյուրեր: 6
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.191.162.73

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024