Սկսած 2005 թվականից Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում կազմակերպվում են երեխաների պաշտպանության օրվան նվիրված մրցաշարեր: Հունիսի 4-ին և 5-ին ևս կազմակերպվեցին նմանատիպ մրցաշարեր: Վանաձորի լողի բաց առաջնությունը մասնակցում էին ՀՀ 3 քաղաքներից` Երևանից, Վանաձորից և Գյումրիից, թվով 150 մարզիկներ,` ծնված 1997-1998 և 1999-2000 թվականներին: Մրցումներն իրականացվում էին լողի 4 մրցաձևերից` բրաս, կռոլ, թիկնալող և կոմպլեքս ոճերում: Ինչպես նշում է ՀՀ լողի ավագ մարզիչ Միսակ Գաբրիելյանը, նմանատիպ մրցաշարերը միտում ունեն լողը զարգացնել և մասսայականացնել` հասցնելով բարձր մակարդակի, և Վանաձորի մարզիկները ևս ունեն պոտենցիալ հասնելու մեծ հաջողոջթյունների: