ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Կիրակի, 24.11.2024, 11:09
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Մայիս » 26 » ՄԱՅԻՍԻ 28-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
11:53
ՄԱՅԻՍԻ 28-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ


1918 թվականի մայիսի 28-ին հրապարակված Հայաստանի անկախության հռչակագրում հստակորեն նշված էր. քանի որ Անդրկովկասյան սեյմի լուծարումով, Ադրբեջանի եւ Վրաստանի անկախության հռչակումով ի չիք է դառնում Անդրկովկասյան Դաշնությունը, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն իրեն հռչակում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն: Դա ժամանակի քաղաքական զարգացման արդյունքն էր` փլուզվել էր Ռուսական կայսրությունը, Անդրկովկասյան կոնֆեդերացիա էր ստեղծվել, որը եւս փլուզվել էր, եւ սա բերեց մեզ համար բարենպաստ վիճակի ընդհանրապես. այսպես հիշեց պատմությունը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը երեկ «Հայացք» ակումբում: Ապա ավելացրեց, որ մասնավորապես մեզ համար այդ վիճակը նպաստավոր չէր, որովհետեւ ոչ մեկը չէր կամենում Հայաստանի քաղաքական ղեկավարություն ներկայացնող Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի հետ բանակցել: Բայց այնպես չէր, թե մենք դատապարտվեցինք այդ անկախությանը` դա ուղղակի քաղաքական շանս էր, որ տրվեց մեզ, բայց մեր անկախությունը ձեռք բերվեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակներով: Անկախությունը գերագույն այն հատկանիշն է, որը ապահովում է յուրաքանչյուր ազգի ապագան, հեռանկարը, զարգացումը, իսկ դա մենք պաշտպանեցինք եւ ստացանք հայ զինվորի արյան գնով, կենաց ու մահու կռվի արդյունքում:

Աշոտ Մելքոնյանը խոսեց ազգի երկփեղկվածության մասին` նշելով, որ ցավալիորեն աշխարհագրական հասկացությունը դարեր առաջվա պետականության կորստի, Հայաստանի բաժանումների պատճառով մեզ մոտ ձեռք բերեց քաղաքական իմաստ, մեկ միասնական հայերենի` գրաբարի հենքի վրա երկու լեզու ստեղծվեց, քաղաքական երկփեղկվածության պատճառով հետզհետե «արեւմտահայություն եւ արեւելահայություն, Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան» աշխարհագրական հասկացությունները, ցավոք, վերածվեցին քաղաքական հասկացությունների:

 

Անկախ պետության վերականգնումից` 1991-ից հետո էլ անգամ, հայրենիք-սփյուռք ջերմ հարաբերության առկայությամբ նույնիսկ, որոշակի հակամարտություն կա այս երկու հարթությունների միջեւ: Եվ սփյուռքի հետ հարաբերություններ կառուցելու ցանկությունը, որ երկուստեք գոյություն ունի, կարծես մեզանում չի ստացվում:

Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից հետո, երբ կոչվեց Հայաստանի Հանրապետություն, դա առաջացրեց գաղթած հայ բնակչության դժգոհությունը, որովհետեւ սկզբում 12 հազ. քառ կմ էր, այնուհետեւ դարձավ 60, այնուհետեւ 70 հազ. քմ., մինչդեռ Արեւմտյան Հայաստանը նրանից դուրս էր: 1919 թվականի փետրվարին տեղի ունեցած արեւմտահայերի երկրորդ համագումարը իր դժգոհությունը հայտնեց այդ կապակցությամբ, կոչ արեց Հայաստանի իշխանություններին` տեր դառնալ Արեւմտյան Հայաստանին: Ըստ Մելքոնյանի` 1919 թվականի «Ազատ, անկախ, միացյալ Հայաստանի» քաղաքական ակցիան (Ալեքսանդր Խատիսյանը ՀՀ-ն հայտարարեց ազատ, անկախ, միացյալ) շատ կարեւոր էր մեր ազգի միասնականության համար, այսինքնՙ Արեւելյան Հայաստանն իր կառավարությունով հանդես էր գալիս որպես արեւմտահայության պաշտպան, այդ գաղափարն էր, որ Փարիզի վեհաժողովում պաշտպանեցին մեր պատվիրակությունները` Պողոս Նուբարն ու պաշտոնական պատվիրակությունն` Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ: Դա իրավական ձեւակերպում ստացավ առաջին անգամ 1920 թվականին, Սան-Ռեմոյի կոնֆերանսում, ապա նաեւ հաղթանակած երկրների եւ պարտված Թուրքիայի միջեւ կնքված Սեւրի դաշնագրում, 1920 թվականի օգոստոսի 10-ին: 1920 թվականի նոյեմբերի 22-ին, ցավոք, երբ հայկական բանակն արդեն պարտություններ էր կրել թուրք-հայկական պատերազմում, մեջտեղ եկավ Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի գծած քարտեզը, որը համարվում էր հայ-թուրքական սահման, որի համաձայն ոչ միայն Արեւմտյան Հայաստանը` Կարսի մարզով եւ Սուրմալուի գավառով, այլեւ Արեւմտյան Հայաստանի խոշորագույն նահանգներ Վանը, Էրզրումը, Տրապիզոնը եւ Բիթլիսն` իրենց տարածքների մեծամասնությամբ, պիտի Հայաստանի Հանրապետության մաս կազմեին:

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա պահի մասին: Մինչեւ հիմա դեռ ճանապարհային քարտեզը չի հրապարակվել, մինչդեռ, ըստ Մելքոնյանի, դա պետք է լիներ հանրության լայն քննարկման առարկա: Եթե ճանապարհային քարտեզում «Կարսի պայմանագիր» ձեւակերպումը չկա, դա չի նշանակում, թե խոսքը Կարսի պայմանագրի մասին չէ: Կարող է այդ փաստաթղթում լինել հետեւյալ ձեւակերպումը, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է ՄԱԿ-ի` Թուրքիայի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները, որը Կարսի պայմանագրի վերաբերյալ դիվանագիտական խորամանկ տարբերակն է: Բայց որ դրանից հետո պետք է մեջտեղ գա Կարսի պայմանագրի վավերացման հարցը, որը թողեց մեզ մի փոքրիկ հայրենիք, դրան Աշոտ Մելքոնյանը չի կասկածում: Որպեսզի ձեւ գտնեն, թե խոսքը Կարսի պայմանագրի վերավավերացման մասին չէ, մեզ կարող են առաջարկել նոր պայմանագիր կնքել Թուրքիայի հետ, արդեն բնականաբար Ախուրյան-Արաքսը ճանաչելով որպես հայ-թուրքական սահման: Ա. Մելքոնյանն ասում է, որ սա միայն ՀՀ-ի խնդիր չէ, սա հայրենազրկված ողջ հայության խնդիրն է, եւ Արեւելյան Հայաստանից խոսել Արեւմտյան Հայաստանի պահանջատիրության մասին, ըստ Մելքոնյանի, այնքան էլ ճիշտ չէ, վերջնական խոսքը սփյուռքին պետք է պատկանի: Հայրենիք-սփյուռք հարաբերություններն այդ միասնական մոտեցման վրա պետք է կառուցել: Ժամանակն է, որ սփյուռքում ստեղծվեն լիազոր մարմիններ, որոնք կներկայացնեն արեւմտահայության շահերը: Արդեն ստեղծվում են ցեղասպանության ենթարկվածների ժառանգների իրավունքների կոմիտեներ, որոնց նպատակն է միջազգային ասպարեզում լեգիտիմություն ձեռք բերել եւ Արեւմտյան Հայաստանի անունից խոսել թուրքական իշխանությունների հետ: Նա հիշեցրեց, որ անցած դարի 70-ական թվականներին Թուրքիայի վարչապետ Էջեւիթը փորձ արեց սփյուռքյան հայ կառույցների հետ բանակցել նյութական հատուցման խնդիրների շուրջը:(*)

Իսկ մենք չմոռանանք, որ բացի նյութական հատուցումից` տարածքային հատուցում կա, որի տերը նաեւ ՀՀ-ն է, որովհետեւ Սուրմալուի գավառը եւ Կարսի մարզը եղել են նաեւ ՀՀ տարածք, եւ առանց մեր կամքը հարցնելու` նրա իրավահաջորդ Խորհրդային Հայաստանից խլվել են:

«Հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա վիճակն ինձ հուշում է, որ ակնկալել լուրջ առաջընթաց հազիվ թե կարելի է», համոզմունք հայտնեց Աշոտ Մելքոնյանը:

«Եթե ես լինեի պաշտոնյա` կասեի. ցեղասպանության համար ի՞նչ է նախատեսում միջազգային իրավունքը, մտնենք դատարան` թող դատարանը որոշի: Միջազգային դատարանը հնարավորություն կտա ֆիֆթի-ֆիֆթի տարբերակով Հաագայի դատարան մտնելու դեպքում հատուցման խնդիր դնել` նյութական եւ տարածքային ենթատեքստերով: Հայ դատի խնդիրը Թուրքիայի հետ հարաբերվելիս մեր կարեւորագույն կռվանը պետք է լինի»:

(*) Կարծում ենք, խոսքը Թուրքիայի այդ ժամանակվա արտգործնախարար Չաղլայանգիլի մասին է, որի հետ հայ ավանդական երեք կուսակցությունների պետերը հանդիպում ունեցան 1977-ին Շվեյցարիայում:

 
Հոդվածը՝ www.armedu.am-ի
 

Նկար 1. Հայ մարտիկները Ս. Էջմիածնի մայր տաճարի առջեւՙ թափորի պահինՙ Սարդարապատի ճակատ մեկնելուց առաջ:
Բաժին: ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտում: 2442 | Ավելացրեց: andy | Տեգեր: Сардарапат, Ղարաքիլիսա, մայիսի 28, Каракилиса, Սարդարապատ, Ապարան, 28 мая, Հայաստանի Հանրապետություն, Վանաձոր, Ванадзор | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 3.147.60.62

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024