Ապրիլ ամսին Հայաստանի երեք քաղաքներում (Երևան, Վանաձոր, Արտաշատ) և ԼՂՀ-ում (Ստեփանակերտ) անցկացվել է 1995/96թ. ծնված տղաների և աղջիկների բասկետբոլի փնջային առաջնություն։ Այս մասին ArmSport.am-ին տեղեկացրեց ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը։
Առաջնությանը մասնակցել են տղաների 24 (Երևան՝10, Վանաձոր՝7, Արտաշատ՝4, Ստեփանակերտ՝ 3) և աղջիկների 20 թիմեր (Երևան՝6, Վանաձոր՝7, Արտաշատ՝4, Ստեփանակերտ՝ 3)։ Համեմատության կարգով նշենք, որ անցյալ տարի այս նույն մրցաշարին իրենց մասնակցությունն են ցուցաբերել տղաների 18 և աղջիկների 16 թիմեր։
Եզրափակիչ փուլ են դուրս եկել Գյումրիի, Արթիկի, Վանաձորի կենտրոնական մարզադպրոցի, Արտաշատի, Ստեփանակերտի, Նաիրիի, Պոլիտեխնիկի և Արաբկիրի թիմերը։ Եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 15-ից 20-ը, Երևանում, «Արաբկիր» մարզադպրոցում։
Ավելացնենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի մայիսի 11-ից։ Մասնակցում են տղամարդկանց 9 և կանանց 4 թիմեր։
Հոդվածը՝ armsport.am-ի
|