ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 25.04.2024, 03:57
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Մարտ » 9 » Մարտի 8-ն իր տարերքի մեջ է. ծաղկի գները աճում են, իսկ odnoklassniki-ն խափանում է տալիս
09:49
Մարտի 8-ն իր տարերքի մեջ է. ծաղկի գները աճում են, իսկ odnoklassniki-ն խափանում է տալիս
Մարտ 08, 2011 | 14:31

Այն, որ ծաղկի գները կանանց տոների ընթացքում աներեւակայելի թռիչքներ են գործում, որեւէ մեկի համար անսպասելի չէ։ Այս առումով 2011-ը ոչնչով չի տարբերվում նախորդ տարիներից։ NEWS.am-ի մոնիտորինգը ծաղկի երեւանյան վաճառակետերում պարզեց հետեւյալը:

Ցերեկը ժամը 13։00-ի դրությամբ ձնծաղիկի ու մանուշակի գները սկսում են 150 դրամից, սովորաբար դրանք արժեն 50-100 դրամ։ Տեղական կակաչների գները սկսում են 300 դրամից, իսկ հոլանդականները՝ 700 դրամից։ Սովորաբար դրանք արժեն համապատասխանաբար 100 եւ 300 դրամ։ Նարցիսներն արժեն հատը 200 դրամ, թեեւ այլ օրերի դրանք կարելի է ձեռք բերել նույնիսկ 20 դրամով։

Ծաղիկների թագուհին՝ վարդը, շարունակում է մնալ ամենապահանջարկվածը: Տեղական վարդերի գները սկսում են 1000 դրամից, իսկ հոլանդականները՝ 2500 դրամից։ Ծաղկավաճառների մի մասը NEWS.am-ի հետ զրույցում չբացառեց, որ օրվա վերջում հնարավոր է վարդի թանկացում:

Ընդհանուր առմամբ՝ համարյա բոլոր ծաղկավաճառների մոտ շատ աշխույժ առեւտուր է ընթանում, թեեւ ծաղկի դեֆիցիտի մասին խոսք լինել չի կարող։ Ընդ որում՝ մեծ քանակությամբ ծաղիկներ գնում են ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք ու աղջիկները:

Կանանց տոների ընթացքում աշխուժանում է ոչ միայն ծաղկի առեւտուրը։ Եղել են տարիներ, երբ կանխիկ դոլարի մեծ ներհոսքի պատճառով դրամը մարտի 8-ին սկսել է արժեւորվել: Սակայն մեր դիտարկումները փոխանակման կետերում էական փոփոխություններ այսօր չհայտնաբերեցին։ Դոլարը գնվում է 366-367 դրամով, վաճառվում՝ 368-370 դրամով։ Այս փոխարժեքները գործում էին նաեւ երեկ։ Շատ քիչ թվով փոխանակման կետեր, այնուամենայնիվ, որոշել են օգտվել առիթից, ու սահմանել են դոլարի առքի ցածր փոխարժեք (363-64 դրամ):

Բջջային կապի 3 օպերատորներն այսօր հիմնականում աշխատում են առանց խափանումների՝ թեեւ հաղորդագրությունների աննախադեպ բարձր քանակին։ Փոխարենը անակնկալ է մատուցել odnoklassniki.ru-ն։ Կայքի «հաղորդագրություններ» բաժինը մոտավորապես ժամը 11։30-ից գործում է խափանումներով, թեեւ կեսօրին կարծես թե ամեն ինչ նորմալ էր։

Հոդվածը՝ news.am-ի
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտում: 925 | Ավելացրեց: andy | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մարտ 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 3
    Հյուրեր: 3
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.118.9.146

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024