Օգոստոսի 27-ին Վանաձոր քաղաքում հայտնաբերվել է 60-ամյա Սամվել Ղազարյանի` դիակը ամբողջովին քայքայված վիճակում: Մեր թղթակիցը եղել է մահացածի բնակարանում, զրուցել հարևանների և նրան ճանաչողների հետ:
Սամվել Ղազարյանը իր բնակարանում երկար տարիներ բնակվում էր մենակ: Երեխաները գտնվում` էին Ռուսաստանում, ընտանիքը բաժանված էր հորից: Ղազարյանը երկար տարիներ զբաղվել է ֆուտբոլով, եղել է ֆուտբոլի մարզիչ: Հարևանների պատմելով` վերջին տարիներին Սամվել Ղազարյանը իրեն խմիչքին էր տվել, շատ էր խմում ու հարևանները վերջինիս հետ այդքան էլ մոտ չեն եղել: Ղազարյանի մահվան լուրը բնակիչները իմացել են միայն այն ժամանակ, երբ ոստիկանները աղջկա հետ միասին բացել են տան դուռը ու գտել նրա մարմինը քայքայված վիճակում: Հարևանների պատմելով` իրենք նույնիսկ չեն զգացել մահացածի մարմնի հոտը. «Շենքի ողջ կոյուղագիծը վնասված ա, եթե հոտ էլ զգում ենք, վերագրում ենք կանալիզացիային, չենք էլ պատկերացրել, որ Սամվելի հոտն ա…»,- պատմում է առաջին հարկի բնակչուհին ու հավելում, որ. «Քանի որ մենք առանձնապես շփում չենք ունեցել Սամվելի հետ, չենք էլ պատկերացրել, թե ինչի չի տանը ու առավել ևս որ մահացել է»: Չերկասի 3-րդ շենքի 8-րդ հարկում, որտեղ բնակվելիս է մահացածը, բացի իրենից ոչ ոք չի ապրում, իսկ 8-րդ հարկի դուռը միջանցքից կողպված է. «Դե որ ապրող չկար, փակել ենք»,- պատմում է 5-րդ հարկի հարևանը:
Թե ինչպես պարզվեց, որ հայրը մահացել է Սամվել Ղազարյանի աղջիկը, ինչպես նշեցինք, երկար տարիներ բնակվել է ՌԴ-ում, սակայն օրեր առաջ եկել է Հայաստան` իբր հորը տեսակցության: Տեսնելով, որ հայրը չի արձագանքում դռան զանգերին, կոտրում է դուռը ու տան մեջ` խոհանոցում,աթոռի վրա նստած հայտնաբերում է հոր քայքայված դիակն ու զանգահարում ոստիկանություն: Մեզ հասած տեղեկություններով` Սամվել Ղազարյանի աղջիկը Հայաստան է եկել, քանի որ ունի առողջական խնդիրներ, և ցանկանում էր վաճառել հոր բնակարանը` բուժման համար գումար ունենալու նպատակով:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Բարսեղ Մուրադյանը: Քննիչի հանձնարարականով նշանակվել է մի շարք համալիր փորձաքննություններ: Ըստ դատական բժշկի` դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Էդվարդ Արզումանյան