ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 23.04.2026, 09:42
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ Կրթություն դպրոց Армения Երեւան աշխատանք Վանաձորում Yerevan ереван տեղեկատու խաչքար վաճառք ամառային ժամանակ ռուսական եկեղեցի Ապրիլի 7 ներկիր ինքդ աշխատատեղեր ճանապարհային երթեւեկության նշաններ справочник Genocide Геноцид 24 апреля ապրիլի 24 ցեղասպանություն լճեր гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն Նոր եկեղեցի տոներ սահմանադրություն շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի School եկեղեցական տոներ AntiVirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր Ванадзор ձմեռային ժամանակ ժամերի փոփոխություն աշուն Ավանգարդ սրճարան google տեղեկատու Վանաձոր Ձմեռ է / Зима Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր աշխատանք Մայրամուտ пасха Զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր Քաղաքային այգի Microsoft Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար Հայաստան Armenia Սուրբ ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Twitter Լոռու մարզային գրադարան մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս վթար Ապարան Ղարաքիլիսա Հայաստանի Հանրապետություն Սարդարապատ Vardan Dolmajyan Santur Լոռու մարզպետ Ռուսաստան քաղաքապետ Վիտամին ակումբ 2012 ԱՄՆ սպիտակ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն Հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Ապրիլ » 03 » ԼՈՌՈՒ “ԳԼԽԱԿԵՐ” ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
18:00
ԼՈՌՈՒ “ԳԼԽԱԿԵՐ” ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Լոռու մարզի ոլորապտույտ ճանապարհներից շատերով  վարորդները գերադասում են չերթևեկել, իսկ եթե այլընտրանքային ճանապարհ չկա, ապա հույսը դնում են Աստծու վրա և նոր միայն  նստում ղեկին։
 
Այսօր Լոռու մարզում կան ճանապարհներ, որոնց վրա տարին 12 ամիս  տեղադրված են ծաղկեպսակներ։ Լեռնային, նեղ և ոլորապտույտ ճանապարհները մարզում տարբեր անվանումներ ունեն, որոնցից ամենասարսափելին Սատանի մոստ կոչվող կամուրջն է։ Առավել վտանգավոր են նաև Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ը և Վանաձոր-Ալավերդի ճանապարհի որոշակի հատվածը։
 
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում կլոր տարին տեղադրված և հաճախակի "նորացվող” ծաղկեպսակները տեսնելով վարորդները սարսափում են. "Ամեն անգամ էդ ճամփով անցնելիս դողը մարմինս ա ընկնում, ու ինքս ինձ հարցնում եմ. Տեր Աստված, տենաս հիմա ում տունն ա քանդվել,- ասում է Վանաձորից ամեն օր այդ ճանապարհով ընացող  վարորդներից մեկն ու ավելացնում.- Նիուժելի մեկը չի կարում էդ հարցին լուծում տա,  գոնե մի զնակ կամ հենապատ դնեն, որ վարորդները զգուշանան”:
 
Բանն այն է, որ Վանաձորից գնացող մեքենաները առանց իմանալու, որ նշված հատվածում կտրուկ շրջադարձ կա, արագության տակ շարունակում են վարել մեքենան, իսկ երբ նկատում են, արդեն հայտնված են լինում ձորակում։
 
Լոռու մարզի ճանապարհային ոստիկանության պետ Մերուժան Կարապետյան ասում է, որ 2010թ-ին ճանապարհի նշված հատվածում գրանցվել է մահվան 6-8 դեպք. "Պատահել է, որ 6 մարդ տեղում մահացել է մինչև հիվանդանոց հասցնելը, պատահել է, որ վիրավոր է եղել, տարել ենք հիվանդանոց, շաբաթներ անց մահացել է, էլի նույն վթարի հետևանքով”: Ճանապարհի կտրուկ շրջադարձը փոքր-ինչ վերացնելու և վտանգավորության աստիճանը փոքրացնելու հետ կապված Մերուժան Կարապետյանն ասում է. "Այդտեղ պետք է մի քիչ հողային աշխատանքեր կատարվեն, ճանապարհի տակով անցնող կամուրջը մեկ մետր պետք է երկարացնենք, լիցքը պետք է լցվի հողի շերտով, որի վրայից կասֆալտապատենք”: Նա վստահեցնում է, որ այդ կերպ շրջադարձի կորությունը կնվազի։
 
Լոռու մարզի ճանապարհային ոստիկանությունը խնդրի մասին համապատասխան զեկուցագիր է ներկայացրել  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին. "Նրանք կուսումնասիրեն իմ գրածը, որից հետո կդիմեն տրանսպորտի և կապի նախարարությանը, և իմ կարծիքով, համապատասխան լուծում կտան, որովհետև նույն տեղում, նույն մետրի վրա մի քանի մահ անթույլատրելի է”։
 
Մարզի երկրորդ առավել վտանգավոր ճանապարհը գտնվում է Վանաձոր-Ալավերդի հատվածում՝  Ձաղիձոր գյուղի վերջնամասում, դեպի Ալավերդի տանող ճանապարհի  վրա։ Այս ճանապարհի հետ կապված Մերուժան Կարապետյանը նշում է. "Ձաղիձոր գյուղը որ վերջանում է, ճանապարհը շատ նեղ է, վրայից անցնում է երկաթուղային գծանց, այստեղ առաջարկել ենք, չհասած երկաթուղային գծանցը նորից մի հատ ճանապարհ բացել”։
 
Մերուժան Կարապետյանն ասում է, որ նշված հատվածում ճանապարհը շատ նեղ է, նույնիսկ մարդատար ամենափոքր մեքենաները չեն կարող միևնույն ժամանակ անցնել։ Նշված հատվածում, բարեբախտաբար, նախորդ տարի մահվան դեպքեր չեն արձանագրվել. "Այդտեղ արագության գերազանցում չկա, բայց մոտ 15 նյութական վթար է եղել է այդ հատվածում, լավն այն է, որ այդտեղ արագություն հնարավոր չէ զարգացնել, հետևաբար, վարորդները և ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստանում”,- ավելացնում է Լոռու մարզի ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մերուժան Կարապետյանը։
 
Ամբողջ Վանաձոր-Ալավերդի ճանապարհը վտանգավոր է։ Ճանապարհի ձախ կողմում լեռներն են, իսկ աջ մասում ձորակը, երկաթգիծը, դեբեդ գետը։ Այդտեղ սակայն, հնարավոր չէ լայնացնել։ Ըստ Մերուժան Կարապետյանի, "Այդ ճանապարհը կառուցվել է 40-50 տարի առաջ, եղել են խորհրդային միության արտադրած ավտոմեքենաները, իսկ այսօր նոր արագընթաց տրանսպորտային միջոցներին այս ճանապարհները չեն բավարարում”:
 
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

Հոդվածը՝ www.lragir.am-Ի
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1276 | Ավելացրեց: andy | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2011  »
Եկ Եք Չր Հն Ուր Շբ Կր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ կանեք առաջին հերթին, եթե լինեք քաղաքապետ
Ընդամենը պատասխան: 138

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 216.73.217.124

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2026