ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Երկուշաբթի, 05.12.2022, 08:34
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Փետրվար » 16 » «Ժառանգություն». Չնայած ոստիկանների ահաբեկումներին, Վանաձորի Ազնավուրի հրապարակում մի քանի հարյուր ցուցարարներ են հավաքվել
17:32
«Ժառանգություն». Չնայած ոստիկանների ահաբեկումներին, Վանաձորի Ազնավուրի հրապարակում մի քանի հարյուր ցուցարարներ են հավաքվել
Փետրվար 15, 2011 | 14:16

Չնայած ոստիկանների կողմից ցուցաբերվող խոչընդոտներին ու ահաբեկումներին, Վանաձորի Ազնավուրի հրապարակում մի քանի հարյուր ցուցարարներ են հավաքվել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգություն» կուսակցությունից, Գյումրի-Վանաձոր ճանապարհին գտնվող ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության տարածաշրջանային վարչության աշխատակիցները խոչընդոտներ են հարուցում վրացական համարանիշներով մեքենաների վարորդների Վանաձորում նախատեսված ակցիայի իրականացման ուղղությամբ:

Մասնավորապես, Ջաջուռ գյուղի մոտ արգելափակվել է Գյումրիից Վանաձոր ուղեւորվող մի քանի տասնյակ մեքենաների բողոքի ավտոերթը:

Խոչընդոտներ են հարուցվել նաեւ Տաշիրից եւ Ստեփանավանից Վանաձոր ուղեւորված մեքենաների համար: Իսկ Վանաձորում գտնվող ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ի հեճուկս վատ եղանակի (այս պահին այնտեղ ուժեղ ձյուն է տեղում) Ազնավուրի հրապարակում արդեն հավաքվել են 50-ից ավելի մեքենաներ, սակայն ոստիկանները` ոստիկանության տարածաշրջանային վարչության պետի եւ բարձրաստիճան այլ ոստիկանների գլխավորությամբ առանձին-առանձին մոտենում են վարորդներին եւ ահաբեկում նրանց` ստիպելով հեռանալ հրապարակից: Սակայն վարորդները` իրենց մեքենաները հրապարակից հեռացնելուց հետո հետիոտն վերադառնում են Ազնավուրի հրապարակ եւ այս պահին այնտեղ հավաքվել են թվով մինչեւ հարյուր քաղաքացիներ:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ ոստիկանության այս հակաօրինական եւ հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին, ապա փորձել է կապվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ինչը նրան չի հաջողվել: Ոստիկանապետի փոխարեն նրան պատասխանել է ոստիկանապետի գրասենյակի աշխատակից Պողոսյանը: Պատգամավորը պահանջել է փոխանցել ոստիկանապետին, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեն օրինազանց ոստիկաններին կարգի հրավիրելու նպատակով:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանության հակասահմանադրական գործելաոճը եւ պահանջում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից անհապաղ միջոցներ ձեռնարկել իր ենթակաների ապօրինի գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, ինչպեսեւ վերջիններին պատասխանատվության կանչել:

Աղբյուրը՝ www.news.am
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 824 | Ավելացրեց: andy | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Փետրվար 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ կանեք առաջին հերթին, եթե լինեք քաղաքապետ
Ընդամենը պատասխան: 138

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 44.197.198.214

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2022