ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 18.04.2024, 12:35
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Հունիս » 26 » Ի՞նչ ուտել, խմել ու հագնել ամռան շոգին. Մասնագետի օգտակար խորհուրդները
23:13
Ի՞նչ ուտել, խմել ու հագնել ամռան շոգին. Մասնագետի օգտակար խորհուրդները

Հեղուկներ շատ օգտագործել, խուսափել հայկական ծանր կերակրատեսակներից եւ խուսափել արեւի ուղիղ ճառագայթների տակ հայտնվելուց, սրանք այն խորհուրդներն են, որոնց պետք է հետեւել ամռանը, որպեսզի ամառը դառնա հանգստի, ոչ թե տառապանքի սեզոն: Խորհուրդների հեղինակը Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն է, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մի քանի այլ օգտակար դիտողություններ էլ արեց:

«Գոնե ամռան սեզոնին պետք է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթեւ, դյուրամարս կերակուրներ, օգտագործել շատ հում բանջարեղեն ու մրգեր»,-ասաց Ասոյանը: Նա խորհուրդ տվեց մինչեւ 5 տարեկան երեխաների խմելու ջուրն ապահովել շշալցված ջրով: «Ամբողջ աշխարհում քիչ երկրներ կան, որտեղ մարդիկ խմեն ծորակի ջուրը:

Մենք, չգիտես ինչու, հպարտանում ենք մեր Գառնիի, Ապարանի ջրով, ակայն գլուխ գովելուց առաջ եկեք մի պահ մտածենք` այդ ջուրը մինչեւ գալիս հասնում է Երեւան` քանի՞ կիլոմետր է անցնում: Փորձը ցույց է տալիս, որ այդ ջուրը կորցնում է իր որակական հատկանիշները`վթարված խողովակների հետեւանքով»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը:

Նա մի շատ կարեւոր խորհուրդ էլ տվեց` ժամը 12-ից մինչեւ 17-ը հնարավորինս քիչ գտնվել դրսում, գտնվելու դեպքում էլ` անպայման գլխարկ կրել, եւ անպայման` բաց գույնի: «Մի հատուկ խորհուրդ էլ երիտասարդներին` գոնե ամռան ամիսներին սեւ գույնի զգեստներ մի կրեք»,-առաջարկեց Ասոյանը:

Նա անդրադարձավ նաեւ ամռան սեզոնին ակտիվացող հիվանդություններին, նշելով, որ շոգ ամիսներին ամբողջ աշխարհում հատկապես գլուխ են բարձրացնում աղիքային հիվանդությունները: Դրանք մասնագետը բաժանեց երկու խմբի` առաջինը սննդից առաջացող աղիքային հիվանդություններ են (հիմնականում փորլուծություն), երկրորդը` աղիքային վարակիչ հիվանդությունները:

«Այս երկու հիվանդությունների ընթացքն էլ նման է: Ուստի` դրանցից զերծ մնալու համար պետք է խուսափել ավանդական հայկական չալաղաջներից, քյաբաբներից, կրեմով խմորեղեններից, զանազան պաղպաղակներից: Այդ սննդատեսակներն ավելի մեծ պոտենցիալ ունեն աղիքային հիվանդությունների պատճառ դառնալու առումով:

Օգտագործեք մածուն, թան, օրական գոնե մեկ բաժակ»,-խորհուրդ տվեց հանրապետության գլխավոր վարակաբանը: Ըմպելիքներից հատկապես գազավորված քաղցր ջրերից եւս պետք է ամռան սեզոնին զերծ մնալ, սահմանափակել սուրճի քանակությունը, օգտագործել թեյ ու հանքային ջուր:


Հոդվածը՝ news.am-ի


Բաժին: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... | Դիտում: 937 | Ավելացրեց: andy | Տեգեր: հիվանդություններ, ամառ, օգտակար խորհուրդներ, սննդակարգ | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հունիս 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 3.149.214.32

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024