ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Շաբաթ, 20.04.2024, 06:19
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Հուլիս » 3 » Ի՞նչ արժե մեծ, չաղ, հայկական հարսանիքը. Հարսանիքից հետո նորապսակների մոտ միայն վարկի հուշերն են մնում
10:03
Ի՞նչ արժե մեծ, չաղ, հայկական հարսանիքը. Հարսանիքից հետո նորապսակների մոտ միայն վարկի հուշերն են մնում

«Մայիս-վայիս չամուսնանալու» ամսից հետո հունիսը կարծես բացել է հարսանիքների սեզոնը: Հաշվի առնելով այս հանգամանքը` NEWS.am-ը մի շարք հարցումներ է իրականացրել հարսանիքի կազմակերպման հետ առնչվող  ընկերությունների շրջանում` փորձելով պարզել, թե ինչ արժե «մեծ, չաղ, հայկական» հարսանիքը մերօրյա պայմաններում:

Հարսանիք կազմակերպելը խիստ անհատական է` կախված ցանկություններից  եւ գրպանի պարունակությունից, իսկ երբեմն հաշվի չառնելով դրանք` յուրաքանչյուրը փորձում է յուրովի լավ կազմակերպել այն: Մեկ բան հստակ է, հարսանիք կազմակերպելը բարդ եւ աշխատատար գործ է, որին անհրաժեշտ է նախապատրաստվել առնվազն 2 ամիս առաջ:

Սկսենք սկզբից` օրվա հերոսուհու զգեստից: NEWS.am-ի հարցումները հարսանյաց սրահների շրջանում ցույց են տալիս, որ հարսանյաց զգեստի գները սկսվում են 50 հազար դրամից, ինչպես օրինակ` «Փերի» հարսանյաց սրահում, «Սվետլանայում»` 60 հազարից 600 հազար դրամ, «Քրիստինեում»` 80 հազարից դրամից 1500 դոլար, «Աելիտա»-ում` 100 հազարից 600 հազար: Հարսի գեղեցկության սրահում արված ծախսերը կարող են սկսվել 20 հազար դրամից` կախված, թե որ գեղեցկության սրահն է այցելում եւ ինչ է ցանկանում:

Եկեղեցով ամուսնանալու դեպքում Աստծո օրհնությունը ստանալու համար պետք է վճարել 3000-5000 դրամ` պսակի մասին վկայականը ստանալու համար: Եկեղեցուց հետո նորապսակները ուղեւորվում են հարսանյաց սրահ, նույն ինքը` ռեստորան, որի գները եւս շատ տարբեր են` կախված, թե քանի տաք ուտեստ է լինելու, խմիչքը դրսից է, թե ներսից եւ հատկապես, որտեղ է գտնվում ռեստորանը եւ ինչ հեղինակություն ունի:

Ռեստորաններում, այսպես ասած մեկ աթոռը սկսվում է 7 հազարից մինչեւ 15 հազար դրամ եւ ավելի: Հարսանեկան տորթի գները եւս մատչելի չեն, «Փափայա» խմորեղենի խանութում  տորթի 1կգ-ն արժե 5500-6000 դրամ, իսկ այն բավականացնում է 5-6 հոգու, «Քուին Քեյկ»-ում` հարսանեական տորթերը սկսվում են 150 հազար դրամից,«Արտսվիթում»` 34 հազար դրամից,  «Ջազվեում»` մեկ սովորական տորթը արժե 7000 դրամ, որը նախատեսված է 13 հոգու համար եւ այդպես շարունակ: Չխմածներին խմեցնողի եւ հետո խմածներին վերահսկողի կամ թամադայի ծառայության գները սկսվում են 80 հազարից, 150 հազարից մինչեւ 300 հազար եւ ավելի, իսկ հայտնի հաղորդավարների, դերասանների թամադայություն անելու դեպքում այս թվերը ամենաքիչը եռապատկվում են:

Այդքան ծախսը եւ առհասարակ կյանքի կարեւորագույն օրը` հարսանիքը անմահացնող օպերատորի աշխատանքի գինը սկսվում է 200 հազար դրամից եւ հասնում մինչեւ 1500 դոլար: Հարսանյաց հանդեսի «տաշիտուշին կամ իմ ախպերսը» ապահովողների համար պետք է նախատեսել նվազագույնը 150 հազար դրամ: Սեղանի եւ մեքենայի ձեւավորումը սկսվում է մոտ 200 հազար դրամից, բայց դա էլ խիստ անհատական է` կախված, թե ինչպիսի ձեւավորում են ուզում եւ ինչ է անհրաժեշտ լինելու դրա համար:

Օրինակ` «Մոդդիվենց» հայ-ֆրանսիական հանդիսությունների կազմակերպման ընկերությունում հարսի սեղանի մեկ կոմպոզիցիան արժե 30 հազար դրամ, ֆուրշետ պատրաստողի աշխատանքը սկսվում է 30 հազար դրամից, ֆոնդյուն` 50 հազար դրամից, եկեղեցու ձեւավորումը` 20 հազարից: Աշխատակցի խոսքով` իրենց մոտ ծառայությունները  թանկ են, քանի որ պրոֆեսիոնալների հետ են աշխատում:

«Ընտանիք» հանդիսությունների սրահի տնօրեն Արմեն Յարմալոյանի խոսքով` իրենց մոտ թամադայի ծառայությունները սկսվում են 30 հազարից մինչեւ 60 հազար դրամ, օպերատորի աշխատանքը` 40-ից 70 հազար դրամ, երաժիշտները` 150 հազար դրամից, ռեստորանում «մեկ աթոռը» 6500-ից 9 հազար դրամ: Նրա  գնահատմամբ` մոտ 100 հոգանոց հարսանիքը կարժենա մոտ 1միլիոն դրամ: նա նշեց, որ հարսանիքի գները կախված են նաեւ տարվա եղանակից, օրինակ` ձմռանը հարսանիք կազմակերպելը ձեռնտու չէ, որովհետեւ մրգեր, բանջարեղեն կամ չկան կամ թանկ են, իսկ գարնանը եւ ամռանը շատ ավելի մատչելի է:

NEWS.am-ը զրուցեց նաեւ 5-7 տարի առաջ ամուսնացած զույգերի հետ եւ նրանց խոսքով` այդ ժամանակ ծախսել են 5000-7000 դոլար, իսկ այժմ, նրանց գնահատմամբ, հարսանիքի կազմակերպման համար անհրաժեշտ կլինի մոտ 9000 դոլար` կախված ճոխություններից եւ այլ անհատական ցանկություններից: 26 ամյա Վարդանը, ով դեռ չի ամուսնացել, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մտադիր չէ հարսանիք անել. «Ավելի լավ է այդ գումարով գնանք ամուսնական ճամփորդության, ամբողջ Եվրոպան կտեսնենք, թե չէ հարսանիքից միայն վարկի հուշերն են մնում, իսկ ամուսնանալուց հետո ռեալ չէ մեկնել ուղեւորության, քանի որ հազար ու մի խնդիր պետք է հոգաս»,- ասաց երիտասարդը:

Հարսանիքը` հարսանիք,վարկերն էլ տրամադրում են գրեթե բոլոր բանկերը սեղմ ժամկետներում, բայց այդ հաճելի ծախսերի մեջ ընկնելու համար նախեւառաջ պետք է կյանքի ընկեր գտնել, իսկ դրա համար երբեմն մեկ կյանքն էլ բավական չէ:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Հոդվածը՝ www.news.am-ի

Բաժին: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... | Դիտում: 2804 | Ավելացրեց: andy | Տեգեր: հարսանիք, ծառայություններ, հայաստան, գներ | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Հուլիս 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխան: 277

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 3.12.161.77

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024