ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Հինգշաբթի, 21.11.2024, 17:29
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Ապրիլ » 30 » Հրաչյա Ջավախյան. Պարգևավճարով բնակարան եմ գնելու
20:06
Հրաչյա Ջավախյան. Պարգևավճարով բնակարան եմ գնելու
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցաշարում ամենատիտղոսակիր մասնակիցներից էր Հրաչյա Ջավախյանը: Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը և Եվրոպայի գործող  չեմպիոնը մրցաշարում անցկացրեց ընդամենը 2 մրցամարտ, սակայն դա էլ բավական էր, որ նա ոչ միայն  64 կգ քաշային կարգում նվաճեր հաղթողի կոչումը, այլ ճանաչվեր  նաև մրցաշարի լավագույն բռնցքամարտիկի  համար սահմանված  հատուկ մրցանակին:

Իր առաջին մարտում Ջավախյանը նկատելի առավելություն ուներ  վրացահայ Ներսես Անտոնյանի նկատմամբ և 3-րդ ռաունդում հասավ հաղթանակի: 2-րդ մրցամարտում Հրաչյայի մրցակիցը ռուսաստանցի  Արմեն Զաքարյանն էր: Այստեղ էլ նկատելի էր Ջավախյանի առավելությունը, և նա մրցակցին գերազանցեց  24-10 հաշվով: Այս քաշային կարգի եզրափակչից առաջ, ինչպես պահանջվում է, Ջավախյանը մտավ ռինգ, սակայն նրա մրցակիցը' Զլադեկ Զդենեկը, ադպես էլ չներկայացավ մարտին: Քիչ անց հայտարարվեց, որ  64 կգ-ում մրցակցի չներկայանալու պատճառով հաղթող է ճանաչվում Հրաչյա Ջավախյանը: ArmSport.am-ը մի քանի հարց ուղղեց վանաձորցի մարզիկին:

-Հրաչյա, շնորհավորում ենք հաղթողի կոչման կամար: Հանդիսականների համար անակնկալ էր, որ մրցակիցը ռինգ չմտավ, ինքդ էլ միայն ա՞յդ ժամանակ տեղեկացար, որ մարտը չի կայանալու:

-Շնորհակալություն շնորավորանքի համար: Ես դեռևս առավոտյան գիտեի, որ մրցամարս չի կայանալու:  Երբ անցկացվում էր բռնցքամարտիկների կշռման արարողությունը, ինձ ասացին, որ չեխ բռնցքամարտիկը վատառողջ է, և մարտը չի կայանալու: Իհարկե, դա ցավալի է, քանի որ տրամադրված էի  հաղթողի կոչումը նվաճել ավելի համոզիչ ձևով: Առավել ևս, որ  մեծ թվով երկրպագուներ էին ներկա և ցանկանում էի իմ հայրենակիցներին  գեղեցիկ մարտի ականատեսը դարձնել:

-Քո մարզական կյանքում կարծես նմանատիպ այլ դեպք էլ եղել է, երբ մրցակիցը ռինգ չի մտել...

-Պեկինի օլիմպիական խաղերում քառորդ եզրափակչում ես պետք է հանդիպեի հարավկորեացի Պեկ Սոպի հետ, սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց մարտից, և ես ստացա կիսաեզրափակչի ուղեգիր:

- Այժմ քո ձեռքին է պարգևավճարով ծրարը, որում 5 հազար դոլար է: Արդեն որոշել ես, թե ի՞նչ նպատակի ես  ծառայեցնելու  գումարը:

-Գումարն այնքան էլ շատ չէ, եթե ասեմ դրա ծախսման նպատակը: Պետք է ինձ համար բնակարան  գնեմ, քանի որ այժմ դրա  անհրաժեշտությունն առաջնայինն է: Հարցն այն է, որ մի բնակարանում  բնակվում ենք  2 եղբայրներով, նաև մեզ հետ են քույրս և մայրս:

-Ամուսնացա՞ծ ես:

- Այո, ունեմ դուստր, ով 8 ամսական է: Եղբայրս նույնպես ունի իր ընտանիքր, և ինչպես ես' մեկ աղջնակ: Իհարկե, այս գումարը բավարար չէ բնակարան գնելու համար, սակայն  շնորհիվ Գագիկ Ծառուկյանի սահմանած բարձր պարգևավճարի, այն նկատելորեն կնպաստի, որ մենք կարողանանք հասնել մեր նպատակին:

-Ինչպիսի՞ն են, առաջիկա ծրագրերդ:

-Այս մրցաշարը  Եվրոպայի և աշխարհի առաջնություններից առաջ նախապատրաստական փուլերից մեկն էր: Շարունակելու եմ նախապատրաստվել այդ առաջնություններին, որպեսզի հնարավորինս հաջող հանդես գամ այդ մրցումներում: Հավանաբար, մինչև Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է հունիսին' Թուրքիայում, որևէ այլ մրցաշարի չմասնակցեմ:

-Եվրոպայի առաջնությունից հետո կայանալու է աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է Բաքվում: Պատրա՞ստ ես մեկնելու այդ առաջնությանը, և մեկնելու դեպքում  ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել:

-Առանց երկմտելու կմեկնեմ աշխարհի առաջնությանը: Կարծում եմ' հավաքականի մյուս անդամներն էլ նման տրամադրվածություն ունեն: Սակայն մինչ այդ, ադրբեջանական կողմը համապատասխան երաշխիքներ պետք է տրամադրի: Իհարկե, շատ գործոններ մեր դեմ կլինեն, որպեսզի հասնենք բարձր արդյունքների: Սակայն ամեն դեպքում, մենք պետք է  ամեն ինչ անենք, որպեսզի Բաքվում մեդալներ նվաճենք, և մեր դրոշն էլ, ի նշան հաղթանակի, բարձրացվի այդ երկրի մայրաքաղաքում:

Լուսանկարը՝ asbarez.com-ի

Հոդվածը՝ armsport.am-ի
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1549 | Ավելացրեց: andy | Տեգեր: Vanadzor, բռնցքամարտ, Ванадзор, бокс, Հրաչյա Ջավախյան, Վանաձոր | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ապրիլ 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ կանեք առաջին հերթին, եթե լինեք քաղաքապետ
Ընդամենը պատասխան: 138

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 3
    Հյուրեր: 3
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 3.135.193.193

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024