Գլխավոր » 2011 » Մայիս » 27 » ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է
21:37
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է
Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը իրականացրեց հերթական շրջայցը: Այս անգամ նրա ուշադրության կենտրոնում թեթև արդյունաբերական հիմնարկներն էին: Մարզի ղեկավարը եղավ "Գլորիա”, "Սարտոն” և "Բազում ֆիրմա” կարի արտադրամասերում, ծանոթացավ դրանց գործունեությանը, արտադրանքին, զրուցեց կարող բանվոր, բանվորուհիների հետ: Ինչպես տեղեկացրեց "Գլորիա” կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը, այս ֆաբրիկայի արտադրանքը հիմնականում իրացվում է արտասահմանում, հումքը ևս ներկրվում է արտերկրից: Հայաստանը նույնպես ունի այդ արտադրանքի կարիքը, սակայն չկա համապատասխան պայմաններ: Ֆաբրիկայում արտադրվող զինվորկան հագուստը իրացվում է ՀՀ-ում: Այս պահին ֆաբրիկայում աշխատողների թիվը հասնում է 500-ի, սակայն մինչև տարեվերջ նրանց թիվը կհամալրվի ևս 800-ով: Միջին աշխատավարձն էլ կազմում է 50-60.000: Մարզպետի հաջորդ կանգառը "Սարտոն” կարի ֆաբրիկան էր: "Սարտոն” կարի ֆաբրիկայի տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանի տեղեկացմամբ 600 աշխատատեղ ունեցող ֆաբրիկայում այս պահին զբաղված է ընդամենը 300-ը: Սկսած 1996 թվականից այս ֆաբրիկայի արտադրանքը նույնպես արտահանվում է արտերկիր: Մարզպետ Արամ Քոչարյանը եղավ նաև "Բազում ֆիրմա” կարի արտադրամասում: Արտադրամասի գործադիր տնօրեն Յուրի Միքայելյանի հավաստմամբ, արտադրամասն ունի մի շարք խնդիրներ, սկսած հենց որակյալ աշխատուժից: Ըստ մարզի ղեկավարի, նման այցելությունները բացահյտում են մի շարք խնդիրներ: