ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ Կիրակի, 24.11.2024, 10:17
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS
ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ
Վանաձոր ԱՊՊԱ գովազդ դպրոց կրթություն армения Երեւան yerevan Ереван աշխատանք Վանաձորում տեղեկատու խաչքար հանգստյան օրեր վաճառք продажа ամառային ժամանակ Ապրիլի 7 աշխատատեղեր ներկիր ինքդ ճանապարհային երթեւեկության նշաններ справочник genocide 24 апреля Геноцид ապրիլի 24 լճեր Гостиница հյուրանոց անկախություն ընդունելություն հունիսի 1 Նոր եկեղեցի շախմատ 2011 Հայ առաքելական եկեղեցի համագործակցություն School եկեղեցական տոներ antivirus key հակավիրուսային պաշտպանություն Վանաձորի օր KoD Ванадзор ժամերի փոփոխություն ձմեռային ժամանակ աշուն Ավանգարդ սրճարան Google Ձմեռ է / Зима տեղեկատու Վանաձոր Եկեղեցի / Церковь աղբահանություն Գագիկ Ծառուկյան Կենտրոն հակավիրուսային ծրագիր հրդեհ աշխատանք Մայրամուտ пасха զատիկ քաղաքապետարան տոն հանգստյան օր MICROSOFT Քաղաքային տեսարան Ալավերդի Алаверди ավտոպատահար հայաստան Armenia apple Սուրբ Ծնունդ բռնցքամարտ бокс чемпионат Facebook twitter Լոռու մարզային գրադարան Instigate մանկատուն Վանաձորյան բնություն միկրոավտոբուս Ապարան Հայաստանի Հանրապետություն Ղարաքիլիսա մայիսի 28 Santur Vardan Dolmajyan Լոռու մարզպետ Vitamin club 2012 ԱՄՆ հրաշքներ աշխարհի առաջնություն կառավարություն հայ Vanadzor ԱՎՏՈՎԹԱՐ Авария

ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 1 » ՀՀ վարչապետը մասնակցեց Վանաձորի թիվ 22 դպրոցի բացման արարողությանը
18:22
ՀՀ վարչապետը մասնակցեց Վանաձորի թիվ 22 դպրոցի բացման արարողությանը

 16:47, 31 Օգոստոս, 2011

ՎԱՆԱՁՈՐ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տոնական տրամադրություն էր Վանաձորի Ստեփան Զորյանի անվան թիվ 22 դպրոցի բակում. գիտելիքի, գրի եւ դպրության օրվան ընդառաջ' հանդիսավոր կերպով բացվեց «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված դպրոցի շենքը: Հիմնադրամի կողմից հատկացված 467 մլն դրամով, «Ուկրշին» շինկազմակերպության շինարարների ջանքերով 192 աշակերտ ունեցող դպրոցի համար մարզական եւ հանդիսությունների դահլիճներ են կառուցվել, նաեւ' նոր կաթսայատուն:

Դպրոցական մասնաշենքը հիմնանորոգվել է եւ այժմ ունի իր լուսավորության, օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման եւ կենտրոնացված զանգի ժամացուցային համակարգեր: Այն նաեւ կահավորվել է, ստացել նոր դպրոցական եւ մարզական գույք, համակարգիչներ: Դպրոցի աշակերտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ:

Դպրոցի տնօրեն Դավիթ Մելքոնյանը շնորհավորեց երեխաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, միաժամանակ շնորհակալություն հայտնեց հիմնադրամին եւ ՀՀ կառավարությանը' ի դեմ վարչապետի, որ վերջապես իրականություն դարձավ այդ երեխաների երազանքը' սովորել բարենորոգ, տեխնիկապես հագեցված դպրոցում: Տնօրենն իր եւ դպրոցում ուսանողների անունից խոստացավ պահպանել ունեցածը: Շնորհակալության խոսք ասացին նաեւ դպրոցի աշակերտները, շրջանավարտներն ու ծնողները, Լոռու մարզպետը, ով նաեւ հույս հայտնեց, որ երեխաներն այսուհետ առավել ոգեւորված ու լավ կսովորեն, նոր, հարմարավետ պայմաններին համապատասխան, քանի որ, ըստ Ա. Նալբանդյանի, միայն գիտելիքով զինված մարդն է անպարտելի: Իր օրհնության խոսքը ներկաներին ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը միացավ բոլոր շնորհավորանքներին եւ հնչած բարեմաղթանքներին, գեղեցիկ ցանկություններին: Նշեց, որ դպրոցաշինությունը եղել եւ մնում է կառավարության առաջնահերթություններում. «Ձգտելու ենք անել հնարավորը, որ մեր երեխաներն միշտ նման գեղեցիկ դպրոցներում սովորեն», - ասաց նա: Դպրոցի մուտքը երիզող խորհրդանշական ժապավենը կտրեցին ՀՀ վարչապետն ու Լոռու մարզպետը, որից հետո բոլոր ներկաները հնարավորություն ունեցան շրջել դպրոցում, ծանոթանալ երեխաների համար ստեղծված հարմարավետ պայմաններին: Ինչպես լրագրողներին հայտնեց «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը, բացի Վանաձորի թիվ 22 դպրոցից, Լոռու մարզում' Ստեփանավանում եւ Սպիտակում (Սպիտակ քաղաքի' թիվ 1, Ստեփանավանի' թիվ 6), եւս երկու դպրոց է բարենորոգվել, եւ նրանք նույնպես առաջիկա օրերին շահագործման կհանձնվեն:

Հոդվածը՝ http://armenpress.am/arm/news/662290/
Բաժին: ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ | Դիտում: 1410 | Ավելացրեց: andy | Տեգեր: թիվ 22, School, դպրոցի բացում, Vanadzor, Վանաձոր | Ռեյթինգ: 0.0/0
Ընդամենը քննարկումներ: 0
Քննարկել կարող են միայն գրանցված օգտվողները, գրանցվեք կամ մուտք եղեք Ձեր անունով
[ Գրանցում | Մուտք ]
ՓՆՏՐՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Սեպտեմբեր 2011  »
ԵկԵքՉրՀնՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐ
Ancient Armenian Calendar

ԲԱԺԻՆՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՎԱՆԱՁՈՐԻՑ [82]
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [58]
ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ [21]
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է... [24]
ԺԱՄԱՆՑ [14]
ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ [6]
Շնորհավորանքներ [2]

ԵՂԱՆԱԿ

ՏԱՐԱԴՐԱՄ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ
Ի՞նչ կանեք առաջին հերթին, եթե լինեք քաղաքապետ
Ընդամենը պատասխան: 138

ԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
  • «Գործարար» ամսագիր
  • Կապան Տեղեկատու
  • Լոռու մարզային գրադարան
  • «ՎանԴեկոր» ՍՊԸ

  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց ընդամենը: 1
    Հյուրեր: 1
    Օգտվողներ: 0

    Ձեր IP-ն: 18.224.70.11

    ԿԻՍՎԵԼ


    ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԿԱՊԸ

    ՄՈՒՏՔ

    Copyright Andystudio © 2024