Գլխավոր » 2011»Հուլիս»3 » Հայպետհիդրոմետ. Հովտային շրջաններում ջերմաստիճանը կտատանվի +34 +36 աստիճանի սահմաններում
09:51
Հայպետհիդրոմետ. Հովտային շրջաններում ջերմաստիճանը կտատանվի +34 +36 աստիճանի սահմաններում
Առաջիկա օրերին հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայպետհիդրոմետի օդերևութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։
Նրա խոսքով, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ «Հովտային շրջաններում ջերմաստիճանը կտատանվի +34 +36 աստիճանի սահմաններում, լեռնային շրջաններում կգրանցվի +22 +27 աստիճան տաքություն։ Երեւանում սպասվում է +35+ 36 աստիճան տաքություն»,- ասաց Զարուհի Պետրոսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Սեւանա լճի ջրի ջերմաստիճանը +19 աստիճան է։